ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԻ  ԵՎՐՈՊԱԿԱՆ «ՌԱԶՄԱՎԱՐԸ»

1519

 

Խորվաթիայի Սպլիտ քաղաքում ապրիլի 2-ին մեկնարկած ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը Հայաստանի տղամարդկանց և կանանց հավաքականը մասնակցում էր հետևյալ կազմով : Անդրանիկ Կարապետյան (85 կգ քաշային կարգ), Կարուշ Ղուկասյան (94 կգ), Սիմոն Մարտիրոսյան(105 կգ), Սամվել Գասպարյան(105 կգ), Գոռ Մինասյան(+105 կգ), Ռուբեն Ալեքսանյան(+105 կգ), Իզաբելլա Յայլյան(58 կգ քաշային կարգ), Սոնա Պողոսյան (75 կգ), Տաթև Հակոբյան(90 կգ):

Իր  հրաշալի մրցելույթով  հայ մարզասերներին  կրկին ուրախացրեց օլիմպիական խաղերի փոխչեմպիոն, 20-ամյա Սիմոն Մարտիրոսյանը: 105 կգ քաշային կարգում նա մեծ առավելությամբ հռչակվեց Եվրոպայի չեմպիոն: Երկամարտում հայկաշենցի մարզիկը գրանցեց 414 կգ(184+230) արդյունք: Համեմատության համար նշենք, որ արծաթե մեդալ նվաճած Վասիլ Գոսպոդինովը երկամարտում գրանցեց 397 կգ արդյունք: Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Սամվել Գասպարյանը երկամարտի 375 կգ 165+210) արդյունքով գրավեց 7-րդ տեղը: Գերծանր(+105 կգ) քաշային կարգում մեդալներ նվաճեցին Հայաստանի ներկայացուցիչներ Ռուբեն Ալեքսանյանը և Ռիոյի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Գոռ Մինասյանը: Մինասյանը երկամարտում գրանցած 446 (211+235) կիլոգրամ արդյունքով նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը, իսկ Ալեքսանյանը 434 (190+244) կիլոգրամով դարձավ բրոնզե մեդալակիր: Հայաստանի ամենահեռանկարային ծանրորդներից մեկը՝ Անդրանիկ Կարապետյանը Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիական խաղերում ստացած ծանր վնասվածքից ապաքինվելուց հետո առաջին անգամ դուրս եկավ մրցահարթակ: Հայ ծանրորդը երկամարտի 325 կգ (160+165) արդյունքով B խմբում զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:Եվրոպայի առաջնությունում տղամարդկանց 94 կգ քաշային կարգի B խմբում Կարուշ Ղուկասյանը երկամարտի 360 կգ արդյունքով (160+200) զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:

Եվրոպայի առաջնությունում բրոզե մեդալ նվաճեց  նաև Սոնա Պողոսյանը՝ գրանցելով երկամարտի 227 կգ(101+126) արդյունք: Ընդ որում՝ Պողոսյանը փոքր արծաթե մեդալի արժանացավ հրում վարժությունում: Տաթև Հակոբյանը երկամարտի 230 (105+125) կգ արդյունքով նվաճեց Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալը, նա նաև փոքր բրոնզի արժանացավ պոկում վարժությունում (105 կգ): Թիմային, ոչ պաշտոնական հաշվարկում Հայաստանի հավաքականը՝ նվաճած  11 մեդալով զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը:

 

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register