ՀԱՅ ԱՂՋԿԱ ՍՏԵՂԾԱԾ ՀՐԵՇԸ՝ ՀՈԼԻՎՈւԴՈւՄ

cover

25-ամյա նկարիչ, դիզայներ Արաքս Սարգսյանը Հայաստանից միակն է, որ դիմել է Cinema Makeup School-ի հայտարարած մրցույթին մասնակցելու համար: Մրցույթի հաղթողը կստանա կրթաթոշակ՝ գրիմի լավագույն դպրոցներից մեկում սովորելու համար: Օնլայն քվեարկության արդյունքում ամենաշատ ձայներ հավաքած մասնակիցները կանցնեն եզրափակիչ, որտեղ էլ արդեն պրոֆեսինալ ժյուրին կընտրի հաղթողին:

6

Մեյքափ, տատու, նկարչություն փորձած Արաքս Սարգսյանը գրեթե բոլոր ոլորտներում հասցրել է ինքնադրսևորվել: Վերջում հասկացել է՝ ցանկանում է ֆիլմերի կերպարների գրիմի մասնագետ դառնալ՝ սիրելի հրեշների կերպարները գծանկարչությունից տեղափոխել ֆիլամրվեստ:

«Հայաստանում հրեշների գրիմ անելը զարգացած չէ, քանի որ համապատասխան ինդուստրիա չկա, սայֆայ, հորրոր ֆիլմեր այստեղ չեն նկարահանվում» ,- ասում է Արաքս Սարգսյանը:

Սա, սակայն, Արաքսին չի խանգարել գնալ երազանքի հետևից: Երբ տեսել է Cinema Makeup School-ի հայտարարածմրցույթը, առանց երկար մտածելու որոշել է՝ պետք է մասնակցի: Կարճ ժամանակ անց կողմնորոշվելէ  նաև կերպարի ընտրության հարցում, որին պետք է կյանք տար: 50 օրվա անդադար աշխատանքի արդյունքում ծնվել է Քսենոմորֆը՝ լուսամուտների փրփուրից, գազի ու ջրի խողովակներից, ներկանյութերից պատրաստված «հրեշիկը»: Քսենոմորֆի բարձրությունը 1.70 մ է, գլխի երկարությունը՝ մոտ 1 մետր: Արաքսը վստահեցնում է՝ այնքան թեթև է, որ հարմար է կրելու և ֆիլմերում նկարահանվելու համար:

8

Օնլայն քվեարկությանը մասնակցելու և Արաքսի օգտին քվեարկելու համար կարող եք  անցնել այս հղմամբ և սեղմել vote : Չմոռանաք հաստատել, որ ռոբոտ չեք, թե չէ Ֆեյսբուքը կմտածի, որ դուք ոչ թե մարդ եք, այլ Քսենոմորֆ:

7

Քվեարկել կարելի է յուրաքանչյուր 24 ժամը մեկ՝ մինչև մայիսի 25-ը: Ամեն ուրբաթ Հայաստանի ժամանակով 21.00-ին ձայները 0-ացվում են, 5 ամենաքիչ ձայներ հավաքած մասնակիցները դուրս են մնում մրցակցությւոնից և սկսվում է նոր քվեարկություն:

«Ճամփորդի» թիմը հաջողություն է մաղթում Արաքսին և խոստանում ներկայացնել նրա հաջողության պատմությունը՝ արդեն հաղթանակից հետո:

5

Հարցազրույցը՝ Տաթևիկ Սարգսյանի

Լուսանկարները՝  Միքայել Պետրոսյանի

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register