ՀԱՅ ԱՍՏՂԱԳԵՏԻ ԳԼԽԱՎՈՐԱԾ ԽՈւՄԲԸ ԱՐԵՎԻՆ ՆՄԱՆ ԱՍՏՂ է ՀԱՅՏՆԱԲԵՐԵԼ

4

Գիտնականների միջազգային խումբը՝ Պորտուգալիայի Աստղաֆիզիկայի և տիեզերական գիտությունների ինստիտուտի մասնագետ Վարդան Ադիբեկյանի գլխավորությամբ, Արևին նման աստղերի հայտնաբերման նոր մեթոդ է կիրառել:

Ինչպես նկարագրում է Phys.org-ը, արևի «քույր-եղբայրները» հազարավոր աստղեր են, որոնք ձևավորվել են նույն աստղաբույլի կազմում, ինչ և Արեգակը մոտ 4.6 մլն տարի առաջ: Ժամանակի հետ աստղերն արձակվել են աստղաբույլից և տարածվել գալակտիկայով մեկ՝ դժվարացնելով իրենց հայտնաբերումը:

Հետազոտության արդյունքում ընտրվել է HD186302 անունն ստացած աստղը, որի տարիքը (4.5 մլրդ տարի) և քիմիական չափորոշիչները գրեթե ամբողջությամբ նման են Արևի տվյալներին:

«Մենք այնպիսի աստղեր էինք փնտրում, որոնք իրենց կազմով առավելագույնն են նման Արևին: Նոր տվյալները կարող են օգնել պարզել, թե որտեղ և որ պահին է ձևավորվել հենց Արեգակը»,- ասել է Ադիբեկյանը:

Գիտնականները մտադիր են Որոնումներ սկսել նաև նոր հայտնաբերված աստղի շուրջը և չեն բացառում, որ դրա շուրջը կարող են մոլորակներ պտտվել, ինչպիսին Երկիրն է: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register