ՌՈւԲԵՆ ՀԱԽՎԵՐԴՅԱՆԻ ՀԱՄԵՐԳԸ «007» ԱԿՈւՄԲՈւՄ

1

Հունիսի 21 -ին, ժամը 20:00 -ին`«Լոֆթ» ակումբում՝ Երաժշտության միջազգային օրվա առիթով տեղի կունենա «The Windrose» խմբի համերգը: Տոմսի արժեքը` 1000 դրամ:

Հունիսի 22- ին, ժամը 19:00 -ին` «Համազգային Պետական Թատրոն» -ում կբեմադրվի «Sale» տրագիկոմեդիան: Տոմսերի արժեքը` 1000, 1500, 2000 դրամ:

Հունիսի 22-ին, ժամը 21:00-ին`«007» ակումբում ( Պուշկինի 51) կկայանա Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը: Տոմսերի արժեքը` 4000, 5000դրամ (3-րդ սրահում` անվճար):

Հունիսի 23-ին, ժամը 20:30 -ին` «ՍՏՈՊ» ակումբը ծանր ռոքի սիրահարներին հրավիրում է ներկա լինելու «Pipe Line» խմբի համերգին: Տոմսերի արժեքը՝ 1000, 2000 դրամ:

Հունիսի 24 -ին, ժամը 19:00 -ին` «Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն»-ում կկայանա «Հոլիվուդ» կատակերգության պրեմիերան (ըստ Ն. Սայմոնի): Տոմսերի արժեքը՝ 1500, 2000դրամ:

Հունիսի 24-ին, ժամը 19:30 -ին` «Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն»-ում Հովհաննես Դավթյանը կբեմադրի իր նոր՝ «Աջաբսկանդալ»  Stand Up ներկայացումը : Տոմսերի արժեքը` 2500, 3000, 4000 դրամ:

Հունիսի 25-ին, ժամը 15:30-ին` «Խամաճիկների պետական թատրոն»-ում կբեմադրվի Նունե Սարգսյանի «Քաչալ ոզնին» ներկայացումը: Տոմսի արժեքը` 800 դրամ:

Հունիսի 25-ին, ժամը 21:30-ին`«Մեցցո» ակումբում կկայանա ՌՈՒAbsolute» խմբի համերգը: Տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

Հունիսի 26 -ին, ժամը 21:00 -ին` «ՍՏՈՊ» ակումբում կկայանա ջազային հանդիպում՝ «Ռաֆայել Պետրոսյան քառյակ»-ի հետ: Տոմսի արժեքը՝ 2000 դրամ:

Հունիսի 27-ին, ժամը 19:00-ին` «Համազգային Պետական Թատրոն»-ում կբեմադրվի «Լյու-Բոֆ» ներկայացումը: Տոմսերի արժեքը` 1000, 1500, 2000 դրամ:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register