ՀԱՍՄԻԿ ԲԱՐՍԵՂՅԱՆ

1

 Խորագրի հյուրն է «Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամ»-ի (Senergy.am) գործադիր տնօրեն Հասմիկ Բարսեղյանը:  

Ձեր  կողմից  բացահայտված  ամենածածուկ, շատերին  անծանոթ  անկյունը  Հայաստանում:

– Արցախում շատ տպավորել է երկու մարդատար մեքենա տեղավորող, անհավանական մեծ բուն  ունեցող Տնջրի ծառը:

Կա՞ մի բան  Երևանում, որն անասելի  նյարդայնացնում  է  Ձեզ:

– Նյարդայնացնում է, որ մարդիկ միմյանց հանդեպ համբերատար ու հանդուրժող չեն: Լինում են դեպքեր, երբ մարդն ինչ-որ հարց լավ չի ըմբռնում կամ այլ հարցեր է ունենում, դա առիթ չպետք է տա, որ մուննաթով խոսեն իր հետ: Օրինակ` Ֆրանսիայում մարդիկ որքան էլ զբաղված կամ լարված լինեն, մեկմեկու հետ մուննաթով կամ գոռալով չեն խոսում: Եթե լինում են նմանատիպ դեպքեր, անմիջապես հաջորդում է ներողությունը:

Հենրիխ Մխիթարյանից, դուդուկծիրանխորովածից  բացի, ինչը կարող էր մեր այցեքարտը դառնալ  աշխարհում։

– Ցավով եմ ասում, բայց դուդուկ-ծիրանից  բացի, արդեն Ցեղասպանությունն էլ է դարձել այցեքարտ: Եվրոպայում շատերը հայերին ասոցացնում են Ցեղասպանության հետ, կարծես բրենդ է դարձել: Մինչդեռ կարծում եմ, մեր երկրում երկու բան կա, որ չենք արժևորել. առաջինը` դպրոցում շախմատ դասավանդելու փորձառությունն ու՝ փոքր տարիքից երեխաներին ուրույն տրամաբանություն սովորեցնելն է: Սլովակ ընկերուհիներիցս մեկը խոստովանեց, որ առաջին անգամ Հայաստանի մասին հենց այս փաստի միջոցով է իմացել: Երկրորդը` գորգագործության մեր հարուստ մշակույթն է, որ այնքան էլ ներկայացված չէ դրսում:

Նշեք Ձեր աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն ունեցած երեք գրքի անուն:

– Վաղ տարիքում իմ աշխարհընկալման վրա նշանակալի ազդեցություն է թողել Րաֆֆու «Խենթը», որը հայրենասիրության, սիրո դրսևորում էր ինձ համար : Մոտ 20 տարեկան հասակում` Ալբեր Կամյուի «Օտարը» վեպը, որ հրաշալիորեն նկարագրում է մարդկանց զգացմունքների կանգը: Երրորդը կնշեի Ֆրանց Կաֆկայի «Կերպարանափոխություն» ստեղծագործությունը, որում նկարագրվում է ծանր դրության մեջ հայտնված հերոսի և ընտանիքի անդամների հարաբերությունները:

Դրական լիցքեր փոխանցող մարդկանց ճանաչո՞ւմ եք։

– Միանգամից մտածեցի երկու մարդու մասին: Առաջինը` կենսուրախ, ժպտերես ընկերուհիս է` Ջուլին: Յուրաքանչյուր դժվար պահի կարող եմ զրուցել իր հետ, լսել իր անհամ կատակները(ծիծաղում է,-խմբ.) ու լիցքաթափվել: Երկրորդը` «Մենեջմենթ Միքս» ընկերության նախագահ Րաֆֆի Սեմիրջյանն է, որ մեծ կենսափորձ ունեցող, հաջողակ մարդու օրինակ է ինձ համար: Երբ ստացվում է հանդիպել, զրուցել, միշտ դրական լիցքեր եմ ստանում:

Հնարավորություն ունենալու դեպքում ի՞նչ կկառուցեիք Երևանում։

– Ժամանակակից խոշոր գրադարան, ինչպես օրինակ Փարիզի «Պոմպիդու կենտրոնն» է: Այդպիսի գրադարանում մարդն անընդհատ կուզենա գիտելիք ստանալ:

 – Ձեզ համար ո՞րն է անկախության խորհրդանիշը:

– Պատկերավոր` «Մայր Հայաստանը», առօրյայում` ներսից եկող խոսքի ազատությունը, երբ կաշկանդված  չես  ուրիշների  մտքերով, աշխարհայացքով:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register