ՀԱՇՎԵՏՈՒ ԵՆՔ

hashvetu

 

Երևանի քաղաքապետարանն այս բաժնում պարբերաբար ներկայացնելու է իրականացված և իրականացվելիք աշխատանքների հաշվետվությունը:

Ճանապարհաշինություն

Շիրակի փողոց -Արշակունյաց պողոտա

Երևանի շրջանցիկ նոր ճանապարհն իրար է կապելու մայրաքաղաքի հյուսիսային և հարավայի մուտքերը: Անցնելով 4 վարչական շրջաններով, այն բեռնաթափելու է քաղաքի կենտրոնը:
Այս տարի շահագործման է հանձնվել Արշակունյաց պողոտա -Շիրակի փողոց- Արտաշատի 5կմ երկարությամբ և 24-28 մետր լայնությամբ ճանապարհը: Նորակառույց ճանապարհահատվածը «Ասիական զարգացման բանկ»-ի աջակցությամբ 2014 թ.-ին մեկնարկած՝ Երևան քաղաքի շրջանցիկ ճանապարհի կառուցման համալիր ծրագրի բաղադրիչն է: Այն նախագծվել ու կառուցվել է միջզգային չափորոշիչներին համապատասխան, ճանապարհի երթևեկելի հատվածից դուրս են բերվել կոմունալ ենթակառուցվածքները: Ճանապարհի անընդհատ երթևեկությունն ապահովում է Արտաշատի խճուղու 270 մ երկարությամբ երկաթուղային գծանցի վրայով կառուցված ուղեանցը (էստակադան) և Շիրակի փողոց- Արշակունյաց պողոտա հատման մասի շրջանաձև երթևեկությամբ՝ 2 ուղեանցերով ճանապարհը: Ճանապարհն ունի 4 երթևեկելի գոտի, լրացուցիչ երթևեկելի գոտի և սպսարկման ճանապարհ՝ հարակից տարածքի բնակիչների համար: Փոխարինվել են ճանապարհի բոլոր հաղորդուղիները, տեղադրվել են էներգախնայող LED լուսատուներ հարակից,հարակից տարածքները բարեկարգվել և կանաչապատվել են :

Բոլոր դիտարկումների և առաջարկների համար քաղաքացիները կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի թեժ գծին, կամ էլ զանգահարել …. հեռախոսահամարով:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register