ՀԱՐԿԵՐ ՉԵՆ ՎՃԱՐԵԼՈՒ

tax

Պետական այրերի բարձրաձայնած՝ մարդկանց սոցիալական վիճակը բարելավելու և Հայաստանում տնտեսական աճ գրանցելու ցանկությունները կարծես թե աստիճանաբար իրականություն են դառնում: Ստորև հրապակավող ցանկը կարելի է իբրև ասվածի վկայություն դիտարկել: Մի շարք գործունեության տեսակներ ազատվել են հարկեր վճարելուց: Ահա պետության կողմից հրապարակված ցուցակը: Ցանկում իրենց գործունեությունը գտած մարդիկ կարող են թեթևացած շունչ քաշել, մյուսներս էլ կարող ենք նոր մի բան ձեռնարկել, ինչպես ասում են՝ երբեք էլ ուշ չէ:

Այսպիսով, հարկեր վճարելուց ազատվել են.

  1. Բնակչության պատվերով կատարվող`
  • կոշիկի և կաշվե գալանտերեայի և  համանման այլ արտադրատեսակների արտադրություն, կոշիկի և  կաշվե գալանտերեայի պարագաների արտադրություն, կոշիկի և կաշվե արտադրատեսակների նորոգում
  • հագուստի արտադրություն և նորոգում
  • գլխարկների արտադրություն և նորոգում
  • գորգերի և գորգագործական արտադրատեսակների արտադրություն և նորոգում
  • փայտյա իրերի պատրաստում, կահույքի և տան կահավորանքի նորոգում
  • ոչ թանկարժեք զարդերի արտադրություն և նորոգում
  • համակարգչային տեխնիկայի, հեռուստացույցների, լվացքի մեքենաների, օդորակիչների և այլ կենցաղային տեխնիկայի նորոգում, ծրագրային սպասարկում
  • հեծանիվների և հաշմանդամների սայլակների արտադրություն, անձնական օգտագործման և  կենցաղային այլ արտադրատեսակների նորոգում
  • տնտեսական և գեղազարդ խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
  • այլ ճենապակե և խեցեգործական արտադրատեսակների արտադրություն
  • թիթեղագործական գործունեություն
  1. Ժամացույցների, ժամանակաչափ սարքերի նորոգում,

3.երաժշտական գործիքների նորոգում Նեղ մասնագիտական գիտելիքների ձեռքբերման այլ դասընթացներ

  1. Լեզուների ուսուցման դասընթացներ
  2. Բարձրագույն և այլ հաստատություններ ընդունվելու համար նախապատրաստական դասընթացներ
  3. Պարեր, երգեցողություն դասավանդողների գործունեություն
  4. Կատարողական արվեստի բնագավառում գործունեություն կատարողական արվեստի բնագավառում օժանդակ գործունեություն
  5. Ստեղծագործական գործունեություն
  6. Խնջույքավարների գործունեություն
  7. Կրթական գործունեություն և արտադպրոցական դաստիարակություն մարմնամարզության և սպորտի բնագավառում
  8. Մասնավոր տնային տնտեսություններում ծառայությունների մատուցում (առանց տարբերակման) սեփական սպառման համար
  9. Դարբնոցային գործունեություն
  10. Զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցում

Սահմանված հարկային արտոնությունները

Վերոնշյալ գործունությունն ինքնուրույն իրականացնող ինքնազբաղված անձինք (ֆիզիկական անձինք և անհատ ձեռնարկատերեր) ազատվում են այդ գործունեության տեսակների մասով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարման ենթակա հարկերից (այսուհետ` հարկային արտոնություն), բացառությամբ Հայաստանի Հանրապետության տարածք այդ անձանց կողմից ապրանքների ներմուծման համար մաքսային կամ հարկային մարմիններին վճարման ենթակա ավելացված արժեքի հարկից և ակցիզային հարկից, ինչպես նաև համայնքային բյուջե վճարման ենթակա հողի հարկը և գույքահարկը:

Հարկային արտոնությունները կիրառվում են այն ինքնազբաղված անձանց նկատմամբ՝

  1. Որոնց կողմից նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների (բացառությամբ որպես վարձու աշխատող կատարած աշխատանքների) իրացումից հասույթը (այսուհետ` իրացման շրջանառություն) չի գերազանցել 9,0 մլն դրամը.
  2. Որոնք իրենց գործունեության իրականացման համար չեն օգտագործում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող այլ ֆիզիկական անձանց աշխատանքը.
  3. Որոնք չեն հանդիսանում համատեղ գործունեության պայմանագրի (բացառությամբ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության) կողմ.
  4. Որոնց գործունեությունը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված` իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների) իրականացվում է բացառապես մեկ վայրի միջոցով:

Ինչպե՞ս ստանալ հարկային արտոնություն 

Ինքնազբաղված անձինք իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում դիմում` հարկերից ազատման արտոնագիր ստանալու և հարկային արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ինքնազբաղված անձինք դիմումը ներկայացնում են գործունեության իրականացման որևէ ժամանակահատվածի (օրացուցային տարվա ընթացքում ընտրված ցանկացած ամսվա կամ մեկից ավելի ամիսների կամ օրացուցային տարվա կամ օրացուցային տարիների) համար մինչև տվյալ գործունեության տեսակն իրականացնելը կամ տվյալ գործունեության տեսակը շարունակելը:

Դիմումում պարտադիր լրացվում են`

1) ինքնազբաղված անձի անունը, ազգանունը, անձնագրի սերիան և համարը, սոցիալական քարտի համարը (առկայության դեպքում), անհատ ձեռնարկատեր համարվող ֆիզիկական անձի հարկ վճարողի հաշվառման համարը` ՀՎՀՀ:

2) գործունեություն իրականացնելու ժամանակահատվածը.

3) գործունեության իրականացման տեսակը (տեսակները), վայրը (բացառությամբ իր բնույթով պայմանավորված` իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների): Դիմում ներկայացնելու օրը անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձը հաշվառվում է հարկային մարմնի կողմից, և օրենքով սահմանված կարգով ու ժամկետում նրան տրամադրվում է ՀՎՀՀ: Վերոնշյալ իրավակարգավորումները տրված են «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքով, որն ընդունվել է 2016թ. դեկտեմբերի 16-ին: Սույն նյութը հրապարակվել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից «Փաստերի վրա հիմնված բարեփոխումների ջատագովություն» ծրագրի իրականացման համար՝ Իրավաբանների հայկական ասոցիացիային տրամադրված դրամաշնորհի շրջանակներում:

Լրացուցիչ տեղեկատվություն և անվճար իրավաբանական օգնություն ստանալու համար կարող եք դիմել աշխատանքային օրերին, ժամը 09.00-13.00 14.00-18.00՝ ք. Երևան, Նալբանդյան 7, գրասենյակ 2, 0010 անվճար հեռախոսահամար (թեժ գիծ) 080001110:

 

Սյունե Սևադա

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register