ՀԱՐԱԲԵՐՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԱՎԱՐՏԸ ՍՈՑՑԱՆՑԵՐՈւՄ. «ՋՆՋԵ՞Լ», ԹԵ՞ «ԱՐԳԵԼԱՓԱԿԵԼ»

1-(4)

Բոլորս էլ տարբեր իրավիճակներում սոցիալական կայքերում օգտագործել ենք «ջնջել» կամ «արգելափակել» կոճակը: Արդո՞ք սա նախկինում լավ հարաբերությունների կամ ընկերության դադարեցման սառնասիրտ ռազմավարություն է: Ընդամենը կոճակի մեկ սեղմում, որպեսզի անհետանաս, սահմանես հեռավորություն և լռություն՝ առանց որևէ բացատրության: Սոցիալական կայքերը, անկախ նրանից, դա մեզ դուր է գալիս, թե ոչ, հաճախ մեր իրական կյանքի հայելին են:

Ավելին՝ ցանկացած հրապարակած բառում, նկարում առկա է մեր անհատականության հետքը: Այդ վիրտուալ ալգորիթմներում կան մեր էության և վարքի արտացոլումները: Դա գիտեն բոլորը, և՛ մենք, և՛ մշակողները: Այդ իսկ պատճառով ինչ տեղի է ունենում վիրտուալ իրականությունում, պատահական չէ: Սոցիալական կայքերում մարդկանց ջնջելն աճող միտում է, սակայն նման վիրտուալ ռազմավարության միջոցով շատերը փորձում են վերջ դնել երբեմնի կարևոր և մոտիկ հարաբերություններին:

Վերջին շրջանում «անֆրենդ»-ի ֆենոմենը հոգեբանների և համակարգչային աշխարհը ստեղծողների ուսումնասիրության առարկան է դարձել: Գիտե՞ք ինչու: 2009 թվականից Facebook-ում ստեղծվեց «unfollow» կոճակը, երբ չես ցականում տեսնել կոնկրետ ինչ-որ մեկի գործողությունները: Այդ կոճակի օգտագործումը գնալով աճում է: Նման պլատֆորմներում ոչ միայն կրկնօրինակվում են միևնույն սոցիալական երևույթները, այլև փոխվում է մեր վերաբերմունքն այդ երևույթների հադեպ:

Մարդկանց արգելափակումը կամ ջնջելը որոշ դեպքերում օգտակար սոցիալական վարքագծի դրսևորում է: Կարելի է ասել, որ օգտատերերը դառնում են  ինչ-որ չափով ավելի հասուն: Հիմա այդքան էլ ժամանակակից չէ, երբ ունես շատ ընկերներ, ինչպես առաջ էր: Սա առավել նկատելի է 30 անց օգտագերերի մոտ, ովքեր ցանկանում են ավելի արդյունավետ և մասնագիտական տեսանկյունից օգտագործել իրենց սոցիալական ցանցերը:

Այդ իսկ պատճառով մարդկանց ջնջելը կամ արգելափակելը ոչ միայն ադեկվատ է, այլև անհրաժեշտ: Այս միջոցով ձերբազատվում ենք դասական «սպամերներից», այսինքն մարդկանցից, ովքեր աընդհատ նյարդայնացնում են: Այս գործողությունը հաստատում է նաև «Դանբարի թվերի» տեսությունը, որը մշակվել է 1990-ական թվականներին Դանբարի կողմից: Ըստ տեսության՝ մարդիկ կարող են որոշակի չափով ազդեցիկ հարաբերություններ ունենալ ընդամները 150 մարդու հետ: Այս թվի մեջ են ներառված նաև այն մարդիկ, ում հետ մենք շփվում ենք սոցիալական ցանցերում՝ իրենց անձամբ չճանաչելով: Մենք արել ենք մեկ քայլ առաջ, և հիմա փորձում ենք սոցիալական կայքերում գտնել այն բալանսը, որը մեզ պակասում է իրական կյանքում:

Մեկ սեղմումով հարաբերություններն ավարտելու գաղափարը բավականին գրավիչ է: Մենք ներկայումս ձգտում ենք կրճատել կոնտակտները վիրտուալ հարթակում այնպես, ինչպես ցանկանում ենք խզել հարաբերություններն իրականում, երբ տվյալ անձը մեզ հետաքրքիր չէ: Այսպիսով՝ գործընկերոջ հետ որոշակի բախումից հետո մենք կարող ենք նրան արգելափակել, սկսել այլևս նրան չհետևել կամ էլ ուղակի ջնջել ընկերների ցանկից: Ոմանք դա անում են նաև իրենց ընկերների հետ: Դա նման է այն իրավիճակին, երբ լքում ես ընկերոջդ՝ առանց որևէ բան ասելու կամ բացատրելու: Բացի այդ, որոշ մարդիկ կարծում են, որ վիրտուալ իրականությունում ինչ-որ մեկին ջնջելը նշանակում է, որ իրական կյանքում նույնպես այդ մարդիկ կախարդական ձևով կանհետանան իրենց կյանքից:

Այս վիրտուալ սցենարներն իրականում արտացոլում են շփման հետ կապված մեր խնդիրները: Մարդուն արգելափակելը կամ ջնջելը մեկ սեղմումով մեր կյանքը դարձնում է ավելի հեշտ: Դա և՛ արագ է, և՛ հեշտ, քան հանդիպել տվյալ մարդու հետ և առերես ասել նրան` «Այլևս քեզ չեմ սիրում», «Ես անտարբեր եմ» և այլ նմանատիպ արտահայտություններ: Մարդը և արդյունավետ շփվելու նրա կարողությունները միշտ ունեցել են բացթողումներ: Բարձր տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, նման բացթողումներն ավելի են շատացել: Իսկ միգուցե արժե՞ սկսել անձամբ զբաղվել մեր խնդիրներով: Չէ՞ որ մարդուն ջնջելու վիրտուալ կոճակը, վերջիվերջո, չի լուծում մեր խնդիրներն իրական կյանքում:

Այբյուրը՝  www. telegra.ph

Թարգմանեց՝ Տիգրանուհի Գրիգորյանը

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register