ՀԱՄԶԱՉԻՄԱՆԻ ԹԱՆԳԱՐԱՆԸ

11

Լոռու մարզի Մարգահովիտ (նախկինում՝ Համզաչիման) գյուղում 2008 թվականից գործում է համայնքի երկրագիտական թանգարանը: Ծիսական սափորներ, հին զենքեր, կճուճներ, գյուղական կենցաղում կիրառված տարատեսակ իրեր և անգամ գյուղի առաջին վարսավիր Սուրեն պապի վարսավիրական աթոռը: Մարգահովտի թանգարանում պատմության թելը սկսվում է մ.թ.ա 3-րդ հազարամյակից ու հասնում մինչև մեր օրերը: Թանգարանի միակ աշխատողը տնօրեն Էլինա Հովհաննիսյանն է: Հենց նա էլ այցելուներին ներկայացնում  է Հայաստանի տարբեր անկյուններից բերված շուրջ 800 հնագիտական նմուշներն ու հատուկ հպարտությամբ ընդգծում նրանք, որոնք թանգարանին են նվիրաբերել Մարգահովտի հնաբնակները:

6

«Մեր ամենամեծ հպարտությունը՝ 14-15-րդ դարերին վերագրվող ծիսական այս սափորն է: Մեզ անգամ Երևանից են դիմել, մեծ գումար առաջարկել, որ տանք տանեն իրենց թանգարան, բայց չենք համաձայնել»,- ասում է Էլինա Հովհաննիսյանը:

9

Թանգարանի առաջին սենյակում գյուղական միջավայրը բնութագրող՝ կարագ հարելու, խմոր հունցելու, ցորենը հարդից առանձնացնելու, բուրդ մանելու, սերմն աղալու համար նախատեսված իրերն են: Համեմատաբար նոր ցուցանմուշներից է երկու տարի առաջ Մարգահովիտ այցելած զբոսաշրջիկի կողմից թանգարանին նվիրաբերված դաղդղանը: Այժմ այն զարդարում է թանգարանի սենյակներից մեկի մուտքը. «Որ աչքով չտան»,- ասում է Էլինա Հովհաննիսյանը: Թանգարանի ամենաթանկարժեք ցուցանմուշները՝ իշխանական կնիքով մատանին, 3-րդ հազարամյակին թվագրվող թևնոցը և բազմաթիվ այլ իրեր՝ համապատասխան պայմանների բացակայության պատճառով տնօրենը չի կարողանում ցուցադրել:

10

«Երեխաները գալիս են, ցուցափեղկերի տակից հանում: Որպեսզի չկորչի, այս սենյակում եմ պահում՝ փակի տակ: Երբ  այցելուներ ենք ունենում, ցուցադրում եմ, նորից տեղավորում այստեղ,- նշում է  թանգարանի տնօրենը: Ի տարբերություն բազմաթիվ այլ թանգարանների՝ այստեղ կարելի է մոտիկից ծանոթանալ ցուցադրված նմուշներին: Ասենք՝ կարող ես ձեռքումդ պահել հնագույն դաշույնն ու մի պահ քեզ հերոս զգալ, ուսումնասիրել հին թանաքամաններն ու մետաղադրամները, ու անգամ պանիր հորել կճուճներում:

8

Տաթևիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register