ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՉԱՓ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԱՊԱԳԱՆ

1

Համայնքների համաչափ զարգացումը՝ Հայաստանի համար կարևոր և օրակարգային խնդիր է դիտարկվում: Այն իրավամբ լուրջ խնդիր է, քանի որ երկրի տնտեսական հիմնական ներուժը կենտրոնացած է հենց մայրաքաղաքում՝ որտեղ երկրի բնակչության գրեթե կեսն է ապրում: Սա էլ այն դեպքում, երբ տնտեսական առաջխաղացումը մարզերում՝ մոտ է զրոյին։ Իրավիճակը փրկելու, տնտեսապես մարզերն ակտիվացնելու ու ներդրումների համար դրանք գրավիչ դարձնելու համար իշխանությունները քայլեր են ձեռնարկում ՝ հաճախ համագործակցելով միջազգային կառույցների հետ ու ապավինելով նրանց օժանդակությանը։

Տեղայնացված եվրոպական փորձը Հայաստանում հաճախ արդյունավետ է լինում, քանի որ նոր գիտելիքի կիրառմամբ մարդիկ նոր հմտություններ են ձեռք բերում, ինչպես նաև կարողանում են վերագնահատել սեփական հնարավորությունները։ Դեկտեմբերի վերջին ավարտվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ իրականացվող՝ «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագիրը։ Դեկտեմբերի 4-ին անցկացվեց այս ծրագրի ամփոփիչ, ու, թերևս, ամենակարևոր բաղադրիչներից մեկը՝ «Սոցիալական ձեռնարկատիրությունը ՀՀ-ում» խորագրով համաժողովը։

3

Այն երկու հիմնական նպատակ էր հետապնդում: Առաջինը՝ ամփոփել «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի արդյունքները։ Սա վերջին երեք տարում սոցիալական ձեռնարկատիրության ոլորտում իրականացվող միակ երկարաժամկետ ու լիովին ոլորտին նվիրված ծրագիրն է, ուստի նոր զարգացող ոլորտի տեսանկյունից կարևոր էր ամփոփել արածն ու հասկանալ, թե ինչ դասեր են քաղել դաշտի դերակատարները դրանից, որքանով է այն նպաստել արդյունավետ զարգացմանը։ Համակարգողների տեղեկացմամբ՝ ծրագիրն իր առջև մի քանի խնդիր էր դրել․ ցույց տալ, որ համայնքը կարող է զարգանալ սոցիալական ձեռնարկատիրության միջոցով, որ այն կայուն զարգացման արդյունավետ գործիք է, օրինակ ստեղծել նման ձեռնարկատիրության, ու դրա շարունակական լինելու համար, հնարավորույթյուն տալ համայնքի ակտիվ անդամներին 0-ից սովորել և իրագործել ՍՁ և փոքր ներդրումներով բիզնես սկսել։ Այս ամենից բացի ցանկություն է եղել ստեղծել նաև կրթական փաթեթ, որը հնարավորություն կտար ծրագրի ոչ շահառուներին ևս՝ համալրել այս ոլորտում ունեցած իրենց գիտելիքը ։ Հիշատակվածները՝ ծրագրով նախատեսված բաղադրիչներից են: Ընթացքում,սակայն, կազմակերպիչները ստիպված են եղել մտնել նաև ոլորտին առնչվող այլ դաշտեր ևս: Օրինակ՝ սկսել են ակտիվորեն մասնացել ՍՁ-ի էկոհամակարգի ձևավորման գործընթացին։

4

Շատ ու շատ պաշտոնյաներ, լրագողական համայնքի և ՀԿ ներկայացուցիչներ՝ հենց ծրագրի շրջանակում իրականացվող գործողությունների շնորհիվ են տեղեկացել ոլորտի ու դրա զարգացման հեռանկարների մասին։ Կազմակերպիչները չնախատեսված այս ինֆորմացիոն գործընթացի մեջ մտնելու համար նաև դաշտի շատ ու շատ եզրույթներ են սահմանել, ոլորտին առնչվող օտարալեզու նյութեր թարգմանել։ Ծրագիրը այս բաղադրիչները շոշափելու հնարավորություն է տվել: Համաժողովի ամփոփումը կարևոր էր նաև հետագա քայլերը հասկանալու իմաստով։ Համաժողովի երկրորդ նպատակը՝ դաշտի բոլոր դերակատարներին համախմբելը, նրանց հետ առաջարկությունների փաթեթը քննարկելն ու՝ դաշտի ներկայացուցիչների համար դրանք մշակելն էր։ Ծրագրի շրջանակում կազմակերպիչներն ամեն կերպ աջակցել են նաև նորաստեղծ «Սոցիալական ձեռնարկատիրությունների ասոցիացիային»՝ ապահովելու համար այն կառույցի առկայությունը, որը կարող է համախմբել ՍՁ-ներին, ստեղծել փոխհամագործակցության, փոխաջակցության հարթակ։

Համաժողովի շրջանակում անցկացված թեմատիկ քննարկումները կոչված էին դաշտում գործունեություն ծավալող ձեռնարկատերերի, փորձագետների ու պետական սեկտորի հետ միասին հասկանալու այն հիմնական մեսիջը, ուղերձները որ պետք է ուղղել դաշտի կարգավորմանն ու զարգացմանն առնչվող կառույցներին և դրանց ներկայացուցիչներին։ Հիմնական ուղերձներից մեկն էլ ուղղված էր հենց Կառավարությանը։ Այս պահին անհրաժեշտ է մշակել դաշտը սահմանող ու ուղղորդող հայեցակարգ, որը հնարավար կլինի ադապտացնել արդեն կառավարման տարբեր ոլորտներում՝ կրթություն, սոցիալական կառավարում, տնտեսություն, համայնքային զարգացում։ Ի վերջո, ճիշտ աշխատեցնելու դեպքում սոցիալական ձեռնարկատիրությունը կարող է պետության համար հրաշալի գործիք դառնալ՝ համայնքների զարգացման, համայնքների խնդիրների հասցեագրման, միգրացիայի կանխման համար։ Ուղղակի այս պահին անհրաժեշտ է, որ պետությունն առանձնացնի փորձագետների խումբ, ովքեր կփորձեն հասկանալ սա ինչ դաշտ է և ինչպես կարելի է այն զարգացնել մեր երկրում։ Մենք այսօր սկսել ենք մշակել ՍՁ ոլորտի հայեցակարգի կմախքը։ Միանշանակ չէ, որ այս պահն արդեն դաշտը հայեցակարգի կարիք ունի, սակայն քանի որ շատ են միջազգային դոնորները, ովքեր դաշտի զարգացման համար դրամշնորհներ են հատկացնում, մտավախություն կա, որ եթե այս պահին արդեն այդ դաշտի սոցիալական բաղադրիչների մասը չհստակեցվի, ապա գումարի հետևից ընկնող կառույցները, հատկապես կարճաժամկետ արդյունքների համար կարող են փչացնել դաշտը։ Ուստի, հայեցակարգը դարձել է գրեթե անհրաժեշտություն, ու այսօր արդեն դաշտում աշխատող ՍՁ-ներն աշխատում են այդ ուղղությամբ։

5

Հայեցակարգն ու խաղի կանոնների հստակեցումը կարևոր է նաև միջազգային կազմակերպությունների քաղաքականության մշակման համար։ Շատ կարևոր է, որ դոնորներն այսօր մեր երկրում դրսի փորձի արհեստական տեղայնացման փորձ չանեն, միաժամանակ շատ կարևոր է, որ չափազանց շատ գումարներ չներդնեն։ «Համայնքային զարգացում սոցիալական ձեռնարկատիրության միջոցով» ծրագրի համակարգող Արեգ Թադևոսյանի դիտարկմամբ՝ «ծրագրի ամենակարևոր արդյունքն այն էր, որ համոզվեցինք՝ մեր երկրում կան մարդիկ, ովքեր գիտեն իրենց համայնքի խնդիրների, ուժեղ և թույլ կողմերի մասին և պատրաստ են զարգացնելու այդ համայնքը։ Այդ մարդկանց իրացման հնարավորությունը կարող է վարակիչ լինել իրենց համայնքում՝ պասիվից նախաձեռնող դառնալու համար»։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register