ՀԱՄԱԿԱՐԳԻ ՍՏՐՈւԿՆԵՐԸ. ԻՆՉՊԵՍ ԵՆ ՄԵԶ ԴԱՐՁՆՈւՄ ԽԱՄԱՃԻԿ

cover

Կարծու՞մ եք ազատ մարդ եք: Պատրանքներ մի՛ տածեք, մենք բոլորս համակարգի ստրուկներ ենք, որը մեզ ստիպում է ապրել ինչ-որ մեկի կողմից հաստատված կանոններով, արժեհամակարգով: Մեր գիտակցությունը ողողված է գովազդով, մտքերը լցված են պատրանքներով, իսկ ոգին՝ բարդույթներով և կարծրատիպերով: Բայց կապանքները կարելի է հանել, եթե ժամանակին հասկանալ, ինչպես են մեզ կառավարում:

Սպառողական մշակույթի տարածումը

Տարբեր է, երբ բավարարում եք կարիքները ըստ անհրաժեշտության կամ ինչ-որ կարգավիժակ ընդգծելու, դեպրեսիայից ազատվելու, սեփական յուրահատկությունը զգալու համար: Վերջինս վերաբերում է սպառողական մշակույթին, երբ մարդուն կառավարում են իր էմոցիաները և ցանկությունները, որոնք իրենց դարձնում են կախված և կառավարելի: Նման մոդելը բավականին ձեռտու է համակարգին, քանի որ անկառավարելի սպառումը նպատում է տնտեսության զարգացմանը, զբաղվածության մակարդակին, նոր վարկերի ձևավորմանը: Այս գաղափարի վրա է հիմնված ժամանակակից դրամական ողջ համակարգը: Վտանգը կայանում է նրանում, որ մարդիկ, առևտրային բրենդերից թմրանյութերի նման կախվածություն են ձեռք բերում, սկսում են չկառավարել իրենց բնազդները, կենտրոնանում են ցածրակարգ արժեքների վրա, ինչպիսիք են՝ հարստանալը, կոմֆորտը, կայունությունը, պակաս արժևորություն տալով բարձրակարգ արժեքներին: Նրանք կորցնում են սեփական ես-ը՝ Dior նոր պայուսակի համար պայքարում:

Ընտանեկան արժեքների ոչնչացում

Ինչպե՞ս ստիպել մարդուն հանձնել իր դիրքերը: Զրկել նրան արմատներից՝ երեխաների, «վմառազմատիկ» բարեկամների, «վաճառված սիրո» նկամամբ բացասական վերաբերմունք ներշնչել: Այլևս կարիք չկա ամուր հարաբերություններ փնտրելու, պետք է ապրել քեզ համար, քո նպատակների համար՝ որոշակի հաճախականությամբ կիրքի կարիքը լրացնելով: Ժամանակակից մարդկանց իդեալը կյանքի նկատմամբ եսակենտրոն պատկերացում ունեցող, պարտականությունների և խնդիրների կարիք չունեցող անձն է, որը ցանկանում է օգտագործել և փոխել զուգընկերներին ձեռնոցների պես: Այսպես վերացնում են ընտանիքի արժեքները, նվազում է ծնելիությունը, սրվում են հոգեկան խնդիրները (անքնություն, դեպրեսիա, սեռական խանգարումներ, մենակությունից ինքնասպանություն գործելու ցանկություն), ընկնում է մշակույթի մակարդակը: Այլևս չկա տղաների և աղջիկների առանձին դաստիարակման կարիք, պետք է ընդհանուր ստանդարտներով սովորեն,  կորցնեն իրենց ուժը: Սա թուլացնում է մարդկանց արժեհամակարգը, իսկ զոմբիացված ամբոխին ավելի հեշտ է կառավարել:

Հասունացման արհեստական հետաձգումը

Իսկ դուք գիտե՞ք, որ բոլոր ժամանակներում հիմնական հեղափոխական ուժը, որ իր իրավունքներն է պաշտպանել, փոխել պատմության ընթացքը, եղել են երիտասարդները ՝ 16-28 տարեկան: Իվան Ահեղը 22 տարեկանում արդեն գրավել էր Կազանը, Ժաննա դ’Արկը 17 տարեկանում արդեն կառավարում էր զորքը, իսկ Ալեքսանդր Մակեդոնացի հայտնի Գավգամելայի ճակատամարտում հաղթել էր 28 տարեկան չդարձած: Իսկ ի՞նչ ենք մենք տեսնում հիմա: Ժամանակակից աշխարհը անընդհատ հուշում է, որ երիտասարդներին համակարգչային խաղերից այն կողմ ոչինչ չի կարելի վստահել: Այսպիսով ստացվում է, որ հասունությունն արհեստականորեն հետաձգվում է, ոգևորվում է մանկական պահվածքը, որի հետևանքով հսկակայական կենսական էներգիան սուբլիմացվում է ալկոհոլի և անկանոն սեռական հարաբերությունների: Իսկ այդ էներգիան հնարավոր է օգտագործել սեփական անձի զարգացման համար:

Պոռնոգրաֆիայի եւ բռնության քարոզչություն

Մարդու գիտակցությունը շատ հեշտ է կառավարել, եթե ազդել նրա ենթագիտակցական կենդանական բնազդների վրա: Այսպես ասած,  ստորին բնազդների վրա: Երբևէ մտածե՞լ եք՝  ինչու չի արգելվում հասարակությունում ծխել, ալկոհոլ օգտագործել, իսկ մեծահասակների համար նախատեսված ֆիլմերը այդքան հեշտ է գտնել: Ձեր ենթագիտակցություն են թափանցում «մութ էության» միջոցով, քարոզում ագրեսիվ օնլայն խաղեր և խաղալիքներ, օգտագործում են անպատժելիությամբ բռնություն կատարելու բնազդը: Մեդիան, ժամանակակից կինոարդյունաբերությունը, գրականությունը ուղված են իրական կյանքից շեղելուն: Զարգացած մարդկանց դժվար է շեղել, կառավարել, այդ իսկ պատճառով նրանց վտանգավոր են համակարգի համար:

Երջանկյության աղավաղված մոդելի ձևավորում

Եկեք մի փոքր փորձ իրականացնենք. փակեք աչքերը և պատկերացրեք հաջողակ, կայացած մարդու կերպար: Ինչպիսի՞ն է նա: Վստահ ենք, որ պատկերացրել եք բիզնեսմենի կամ արվեստագետի կերպար, ով ամեն ինչ ունի՝ վիլլաներ, շքեղ մեքենաներ, խմում է թանկարժեք վիսկի: Կնոջ պարագայում դա կլինի շփացած, հարուստ մեկը, որը առանց աչքը թարթելու փոխում է բրենդային հագուստները և սիրեկաններին: Ցավոք, «հաջողության» նման պատկերացումները զուտ երջանկության պատրանք են: Ուղակի երջանիկ մարդ, բազմազավակ մայր, գիտնական, շատ լավ մեխանիկ լինելը այլևս կարևոր չէ: Իսկական կարիքները փոխվում են «գեղեցիկ կյանքի» պարտադրված նկարներով:

Ինչպե՞ս դիմակայել

Պահպանել հոգին, լսել ինքդ քեզ, փորձել գտնել քո իսկական նշանակությունը: Կյանքի բարիքների հետևից ընկելով հնարավոր է մոռանալ սեփական ձգտումները: Պիտի դիմակայել գայթակղություններին, հիշել սկզբունքների մասին, լսել սեփական սրտին: Բանականությունը կարևոր է, բայց եթե այն զուրկ է հոգուց, ապա կարող է չտեսնել կյանքի բոլոր մանրամասները և հակասությունները:

Թարգմանեց Տիգրանուհի Գրիգորյանը 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register