ՀԱԼԵՊԻ ՇՈՒԿԱՆ ԵՐԵՎԱՆՈւՄ

4

Մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանից դուրս եկողները  հայտնվում են երևանաբնակների շրջանում հայտնի «Հալեպի շուկայում»: Անուշ բուրմունքով պարուրված տարածքում ծավալվող զրույցներում արևմտահայերեն  է հնչում: Հաճախորդների  մոտենալուն պես սիրիահայերը ժպտում են և բարեհամբույր սպասարկում: Արդեն  մի քանի տարի է, ինչ այս հատվածը պատերազմի պատճառով  Սիրիայից Հայաստան տեղափոխված և մայր հայրենիքում ապաստանած հայերի փոքրիկ անկյունն է դարձել:

Տիկին Դալիթայի պատրաստած քաղցրավենիքի սրահում եմ: Արևելյան համեմունքով  պատրաստված անուշեղենի համն աննկարագրելի է: Մի անգամ փորձելուց հետո համտեսողները հասկանում են, որ նորից են գալու այստեղ:

Տաղավարներից մեկում տարատեսակ համեմունքներ են վաճառվում, բնական խնամքի միջոցներ, մյուսում` կոշիկ ու հագուստ:

«Հալեպի շուկայում» երկու վարսավիրանոց է գործում` Գևորգինն ու Րաֆֆիինը, սննդի կետ կա` Հալեպի սենդվիչներով ու լահմաջոյով: Քաղաքին նոր  շունչ  հաղորդած  սիրիահայ մեր հայրենակիցների ադապտացումը նորմալ է ընթանում:

Հանգամանքների բերումով տնանկ դարձած մեր հայրենակիցներին օժանդակելու ձևերից մեկն էլ՝ «Հալեպի շուկայում» հաճախակի հայտնվելն է:  Այստեղ այցելողները որպես կանոն կրկին են վերադառնում…

 

Արև  Մախսուդյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register