ԳՈւՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ. «ՏՈւՐ ՁԵՌՔԴ, ՊՍՏԼՈ»

8

Հունիսի 15 -ին, ժամը 19:00 -ին` «Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոն»-ում կբեմադրվի Վ. Սարոյանի 6 պատմվածքների հիման վրա բեմադրված «Պատմություններ գնացքում» երաժշտական- պարային ներկայացումը: Տոմսի արժեքը` 1500 դրամ:

Հունիսի 15 -ին, ժամը 19:00 -ին` «Մնջախաղի Պետական Թատրոն» -ում կկայանա «Գալաթեա» տրագիկոմեդիայի պրեմիերան: Տոմսերի արժեքը` 1000, 1500 դրամ:

Հունիսի 15 -ին, ժամը 19:30 -ին` «Արամ Խաչատրյան համերգասրահ» -ում կկայանա «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 18-րդ փառատոնը (դիրիժոր` Վլադիմիր Ֆեդոսեև): Տոմսերի արժեքը` 3000-15000 դրամ:

Հունիսի 16 -ին, ժամը 18:00 -ին` «Գաֆէսճեան արվեստի կենտրոն» -ում՝ «Գարնանային դասախոսություններ» նախագծի շրջանակում կներկայացվի «3-րդ հարկ» շարժմանը նվիրված «Չպատմված պատմություններ» դասախոսությունների շարքը։ Մուտքն ազատ է:

Հունիսի 17 -ին, ժամը 14:00 -ին` «Լոֆթ» ակումբում կկայանա Գուրգեն Խանջյանի «Տուր ձեռքդ, պստլո» վեպի շնորհանդեսը: Մուտքն ազատ է:

Հունիսի 17 -ին, ժամը 19:00 -ին` «Լոֆթ» ակումբում կանցկացվի կավագործության վարպետության դաս: Տոմսի արժեքը` 2500 դրամ:

Հունիսի 17 -ին, ժամը 19:00 -ին` «Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն» -ում կբեմադրվի Պ. Սևակի ստեղծագործության հիման վրա ստեղծված «Անվերջ վերադարձ» պիեսը: Տոմսերի արժեքը՝ 1000, 1500 դրամ:

Հունիսի 17 -ին, ժամը 20:30 -ին` «ՍՏՈՊ» ակումբում կկայանա Մոսկվայից ժամանած Յանա Սինցովայի և «5 Person» ռոք խմբի հանդիպումը: Տոմսերի արժեքը՝ 2000, 3000 դրամ:

Հունիսի 18-ին, ժամը 15:00 -ին` «Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը» կկայանա «Արտ Սինեմա» մենակատարների պետական անսամբլի համերգը, որի ընթացքում կհնչեն մանկական կինոմեղեդիներ: Տոմսերի արժեքը` 1000, 1500, 2000 դրամ:

Հունիսի 19-ին, ժամը 19:00 -ին` «Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» -ում կբեմադրվի, «Տոսկա» օպերան: Տոմսերի արժեքը` 2000-8000 դրամ:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register