ԳՐԱՆՑՎԵԼ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ԲՌՆՈՒԹՅԱՆ 990 ԴԵՊՔ

2018 թվականի երկրորդ կիսամյակում Հայաստանում գրանցվել է ընտանեկան բռնության 990 դեպք: Հունվարի 30-ին մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին հայտնեց ոստիկանության շտաբի պետ Արմեն Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ 413 դեպքով կատարվել է նախազգուշացում: 128 դեպքով անհետաձգելի միջամտություն է կատարվել: 541 դեպքով անկետաներ են կազմվել, իրականացվում է կանխարգելիչ աշխատանք: