ԳՈՀԱՐ ՍՄՈՅԱՆ

22

Խորագրի հյուրն է գյումրեցի արվեստագետ, արվեստաբան, Մարիամ և Երանուհի Ասլամազյան քույրերի պատկերասրահի գիտաշխատող Գոհար Սմոյանը:

– Ի՞նչ արժեք (կառույց, ավանդույթ կամ մեկ այլ բան) կուզեիք «հայաֆիկացնել»: – Ոչ մի արժեք չէի «հայաֆիկացնի»:

– Եթե Դուք լինեիք Գյումրու քաղաքապետը, ո՞րը կլիներ ձեր առաջին հանձնարարականը: – Կփորձեի աշխատատեղեր ապահովել, քանի որ այսօր գյումրեցուն ամենաշատը դա է անհրաժեշտ:

– Թվարկեք երեք քայլ, որոնք կնպաստեին հայրենադարձությանը: 

– Անհրաժեշտ է վերանայել այն կետերը, որոնց պատճառով շարունակվում է արտագաղթը, այդ դեպքում հայրենադարձություն էլ կունենանք: Պետք է վերջ դնել օլիգարխիկ քաղաքականության ծաղկմանը: Անհրաժեշտ է Ճիշտ գնահատել ներկայիս ռեսուրսները, հույսի հետ կապը խզել և փորձել գործնական քայլեր անել դեպի ռեալ տեսլականը:

– Հայոց պատմության ողջ ժամանակահատվածի 3 ամենալուսավոր կերպարները՝ Ձեր դիտարկմամբ: – Կոմիտաս, Սերգեյ Փարաջանով, Հրանտ Դինք:

– Հայոց պատմության ո՞ր էջը կսրբագրեիք: – Ցեղասպանությունը:

– Ե՞րբ և ի՞նչն է վերջին անգամ Ձեզ զարմացրել: – Վերջին ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության հավաքած ձայների քանակը:

– Արդյունքի, հաղթանակի հասնելու Ձեր բաղադրատոմսը: – Բաղադրատոմսերը սովորաբար խոհանոցում ավելի արդյունավետ են: Կյանքում ամեն ինչ ավելի բարդ է: Ամենակարևորը չընկճվելն է և առաջ շաժվելու ձգտումը:

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register