ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ ԾԽԵԼՈՒ ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹ ԵՆ ՍՏԵՂԾԵԼ

44449720_244474149576734_5630400669891428352_n

Գիտնականները ծխելու դեմ հատուկ պատվաստանյութ են ստեղծել: Մկների վրա փորձարկումներից հետո գիտնականները պարզել են, որ առանձին սպիտակուցների սինթեզը կարգավորող հատուկ պատվաստանյութի ներարկումը նպաստում է օրգանիզմից նիկոտինի դուրսբերմանը՝ ազատելով մարդուն ցանկացած կողմնակի ազդեցությունից՝ գրում է Science Advances-ը:

Գիտնականների հայտնաբերած և ձևափոխած NicA2 ֆերմենտը ունակ է ամբողջությամբ քայքայելու նիկոտինը: Ավելի արդյունավետ ազդեցության համար հետազոտողները ստեղծել են NicA2-J1 ֆերմենտը, որը, ի տարբերություն ծխողների համար պատվաստանյութի առաջին նախատիպի, պետք է ամբողջությամբ ոչնչացներ նիկոտինից կախվածությունը: Կրծողների լաբորատոր հետազոտությունների ավարտից հետո պարզվել է, որ երկար ժամանակ նիկոտին խառնած ջուր ստացող մկները ձեևափոխված ֆերմենտի շնորհիվ ամբողջովին բուժվել են նիկոտինային կախվածությունից: 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register