ԳԻՏԵԼԻՔՈՎ ԿԻՍՎՈՂՆԵՐԸ

dd

Պետությունն ուժեղ է իր բանիմաց, պրպտող ու միջավայրն ավելի լավը դարձնելու ցանկություն ունեցող մարդկանցով: Անկասկած այդպիսիք են Գյումրու «Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպության անդամները՝  հիմնադիր Գոհար Մարկոսյանը, կազմակերպության ներկայացուցիչներ  Սուսաննա Ղազարյանը, Արմինե Շիրոյանը, Մարինա Ջուհարյանը, Եվա Պետրոսյանը: ՀԿ-ն երկար տարիներ բազմաթիվ ծրագրեր է իրականացրել Շիրակի և Հայաստանի մյուս մարզերում՝ առողջապահության, անվտանգության և կրթության ոլորտներում: Օգնել մարդկանց ստեղծելու իրենց կյանքի գործը: «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ի ղեկավար Գոհար Մարկոսյանը  «Ճամփորդին» պատմել է կազմակերպության ստեղծման, վաղ տարիների գործունեության և իրականացրած կրթական ծրագրերի մասին:

 Ծանր և քաոսային իրավիճակ

«Կանայք հանուն զարգացման» հասարակական կազմակերպությունը հիմնադրվել է 1996 թ.-ին: Այդ տարի «UNICEF»-ի աջակցությամբ իրականացրել ենք մեր առաջին ծրագիրը՝ «Սեյսմապաշտպանական խնդիրների ուսուցումը» Հայաստանի դպրոցներում: Ես և լավագույն ընկերներիցս մեկը՝ երջանկահիշատակ Արմինե Միքայելյանը, աշխատում էինք սեյսմիկ ծառայությունում:

Մտածում էինք՝ ինչն է պատճառը, որ Գյումրիում այդքան զոհ ունեցանք, հատկապես դպրոցներում: Պատճառն այն էր, որ թե՛ երեխաները, թե՛ ուսուցիչները չգիտեին սեյսմիկ պաշտպանության տարրական հմտությունները: Շատ էին երեխաները, որոնք զոհվել էին ոչ թե փլատակների տակ, այլ փոշուց խեղդվելուց:

Թեկուզ իր հագուստով փոշուց պաշտպանվելու հասարակ հմտությանը ոչ ոք տեղյակ չէր: Հետերկրաշարժյան Գյումրիում բազմաթիվ մարդիկ մնացել էին անօթևան, կորցրել էին ընտանիքները: Այդ ընթացքում քաոսային իրավիճակ էր: Մենք ունեինք աշխատանք, չէինք կորցրել մեր ընտանիքի անդամներին, սակայն ցանկանում էինք ինչ-որ բան անել, օգտակար լինել մարդկանց, հատկապես կանանց: Որոշեցինք օգտագործել մեր գիտելիքներն ու հմտությունները՝ հոգեբանական ծանր իրավիճակում հայտնված կանանց օգնելու համար: Հենց սա էր «Կանայք հանուն զարգացման» ՀԿ-ն հիմնադրելու դրդապատճառը:

Առողջական և կրթական ծրագրեր

Կրթության ազգային ինստիտուտին» ներկայացրեցինք «Կյանքի հմտություններ» ծրագիրը, որը ներառվեց հանրակրթական 60-ից ավելի դպրոցներում: Ցավոք այժմ այդ առարկան դուրս է եկել ծրագրից, բայց հրաշալի մոդուլ էր: Այնուհետև մեր տեսադաշտում հայտնվեցին կանանց առողջական խնդիրները:  Այդ տարիներին շատ մեծ խնդիրներ կային հատկապես գյուղաբնակ կանանց մոտ: Շիրակի մարզում աշխատել ենք մոտ 80 գյուղերում: Ստեղծվեցիք «Առողջ ընտանիք» կոչվող կենտրոններ: Այդ կենտրոններում բուժաշխատողների վերապատասրտում էր իրականացվում: Գիտեք՝ մինչև այժմ էլ գյուղերում բուժաշխատող մեկ բուժքույր է լինում, որը պատասխանատու է գյուղի բոլոր բնակիչների առողջության համար: 2002 թվականին  Հայաստանի դպրոցներում սկսեցինք խոշոր՝ «Խաղաղության կրթություն և կոնֆլիկտների կառավարում» կրթական ծրագիրը: Մինչ ծրագրի մեկնարկը մեր թիմը դասընթացների մասնակցեց արտերկրում, քանի որ այդ ժամանակ նոր-նոր էինք սկսել նման ծրագրեր իրականացնել: Ամեն դասարանի հետ աշխատում էինք երկու տարի: Հետո երեխաները արդեն դառնում էին պատրաստի դասավանդողներ: Այս շղթան հրաշալի աշխատում էր: Ուսուցումը նախատեսված էր անցկացնել դասղեկական հանդիպումների ժամանակ: Ծրագրի հիմնական նպատակներից էր խաղաղության մշակույթի տարածումը ուսուցիչների և աշակերտների շրջանում, իսկ կոնֆլիկտների կառավարման կրթությունը պետք է միատեսակ մոտեցում ունենար: Այսինքն՝ և՛աշակերտները, և՛ ուսուցիչները, և՛ ծնողները պետք է ունենային միատեսակ հմտություններ, հակառակ դեպքում երեխաները կմնային մենակ իրենց գիտելիքների հետ: Սա ավելի շուտ կյանքի հմտություն է, բնագիտական առարկա չէ, հենց վերաբերմունքի, մշակույթի փոփոխություն էր: Կոնֆլիկտները բանակցելով, զրուցելով, հասկանալով կարելի է լուծել, ոչ թե բռնի ուժով:

 Ծրագիրն իմաստ ունի՞, թե՞ ոչ

2008 թվականին արդեն 6 տարի ծրագիրն իրականացնելուց հետո մեզ մոտ ցանկություն առաջացավ պարզելու կատարված աշխատանքի խորությունը: Այն երեխաները, որոնց հետ աշխատելէինք 5-6 տարի առաջ,  արդեն ավարտել էին դպրոցը, ուսանողներ էին, աղջիկների մեծ մասն ամուսնացել էին, տարբեր երկրներում էին ապրում, տղաները բանակ էին գնացել, այսինքն՝ միջավայրը փոխվել էր: Մի բան է քո կոնֆլիկտները քո միջավայրում կառավարել, լուծել, մեկ այլ բան է, երբ ամեն ինչ փոխվում է, այդ թվում և՝ կոնֆլիկտների բնույթը: Մենք ուզում էին հասկանալ՝ այս երեխաները, դուրս գալով նոր միջավայր, կարողացե՞լ են օգտագործել դասընթացի ժամանակ ձեռք բերած հմտությունները, թե՞ ոչ: Կոպիտ ասած՝ իմաստ ունի՞ մեր ծրագիրը, երկարաժամկետ ազդեցություն ունի՞, թե՞ ոչ: Մենք հարցումներ անցկացրեցինք և վերլուծեցինք ստացած կարծիքները: Հետազոտությունը բավականին հետաքրքիր ստացվեց: Դպրոցները 5-6 տարի առաջ ավարտած երեխաները հստակ օրինակներ էին բերում իրենց կյանքից, վկայելով այն մասին, որ ստացած գիտելիքներն ու հմտությունները իրենց հասուն տարիքում ևս իրենց  օգնում են:

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register