ԳԻՆԻ + ՉԻՐ = ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

  • ԳԻՆԻ + ՉԻՐ = ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
  • ԳԻՆԻ + ՉԻՐ = ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
  • ԳԻՆԻ + ՉԻՐ = ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
  • ԳԻՆԻ + ՉԻՐ = ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
  • ԳԻՆԻ + ՉԻՐ = ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
  • ԳԻՆԻ + ՉԻՐ = ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
  • ԳԻՆԻ + ՉԻՐ = ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
  • ԳԻՆԻ + ՉԻՐ = ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
  • ԳԻՆԻ + ՉԻՐ = ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
  • ԳԻՆԻ + ՉԻՐ = ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ

Երևանից 25 կիլոմետր հեռավորության վրա գտնվող «Armenia Vine» գինիների գործարանում օրերս տեղի ունեցավ խմիչքներ առաքող «40 Degrees» և մրգաչրեր արտադրող DDGI (Dynamic Development Group International) ընկերության նոր, հետաքրքիր ծրագրի ներկայացումը: Ուսումնասիրությունների համաձայն, «Armenia Vine» ընկերության «Տակառ» գինիները  հրաշալի զուգակցվում են թզի, խնձորի և այլ մրգաչրերի հետ:  Կազմակերպված հանդիպմանը ներկա  Երևանի ռեստորանների և գինետների շուրջ 20 ներկայացուցիչները նախ ծանոթացան «Armenia Vine» գործարանի աշխատելաոճին, ապա փորձեցին «Տակառ» սպիտակ և կարմիր գինիները՝ Մեղրիում հատուկ պայմաններում պատրաստված չորամրգերի հետ: Մասնակիցների գերակշիռ մասի համոզմամբ՝ առաջիկայում չորամրգերի և գինիների «ընկերությունը» կարող է լայն տարածում գտնել Հայաստանում: «40 Degrees» ընկերության ներկայացուցիչ Աննա Մնացականյանը հյուրերին պատմեց գինիների և չորամրգերի համադրության պատմության և առողջարար հատկությունների մասին: Գինու արտադրության մասին առաջին վկայությունները հայտնաբերվել են Վրաստանում (մ.թ.ա. 6000 թվական), իսկ աշխարհում գինեգործության  առաջին ամբողջական պրոցեսի մասին վկայող ապացույցներ են հայտնաբերվել մեզ մոտ՝ Հայաստանում (մ.թ.ա. 4100 թվական): Իբրև գինու հաջողված համադրություն հայտնի են պանիրը, մսեղենն ու մրգերը: Վերջիններս գինու հետ մատուցվում են թե՛ չոր, թե՛ թարմ վիճակով: «40 Degrees» ընկերության ներկայացուցչի հավաստմամբ՝  չորամրգերի շնորհիվ  գինու համն ավելի արտահայտիչ է դառնում և չեզոքամում է ալկոհոլի ազդեցությունը: Ընդհանուր առմամբ  չորամրգերն օգտակար են արյան շրջանառության համար և վիտամինների ու հանքանյութերի լավ աղբյուր են: «Տակառ» գինիների և DDGI ընկերության չորամրգերի համադրության արդյունքում պարզվել է, որ սպիտակ գինին հրաշալի է համադրվում խնձորի, դեղձի չրերի, իսկ «Տակառ» կարմիր գինու դեպքում՝ վայրի սալորաչրի և թզաչրի հետ: «Տակառ» գինիները և DDGI ընկերության չորամրգերը հնարավոր է ձեռք բերել «40 Degrees»(40d.am) ընկերությունից:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register