«ԳԵՐԱՆ» ԿՈՏՐԵԼՈՒ ԳԱՂՏՆԻՔԸ

6

Պուլիտցերյան մրցանակը տրվում է ամեն տարվա սեպտեմբերի ութին՝   գրականության, լրագրության, թատրոնի և երաժշտության  բնագավառներում։ Օրը նշանավոր է նաև լրագրողների համար, մասնագիտական համերաշխության օրն է, որը նշվում է Յուլիուս Ֆուչիկի պատվին։ Թե ով էր հայտնի լրագրող քննադատը կարդացեք այստեղ՝ Գարեգին Ալեքսանյանի անդրադարձում։

Օրը նշվում է շատ լրագրողավարի ։ Ընդունված է որ մասնագետները  փորձի փոխանակում իրականացնեն, աշխարհի տարբեր կետերում  այդ օրը կոնֆերանսներ են անցկացվում, լինում  են ֆորմալ ու ոչ ֆորմալ հանդիպումներ, դասընթացների շարքեր ու բաց դռների օրեր՝ որպեսզի մասնագետները  հիշեն միասնական լինելու կարևորության մասին։ Ճիշտ տեղեկատվությունը մի քանի աղբյուրից ստուգելու և սուբյեկտիվիզմի մեջ հնարավորինս օբյեկտիվ լինելու չափ։

Տոնը շատ նեղ մասնագիտական կլիներ, եթե հաշվի չառնեինք որ ժուռնալիստիկան հանրային մասնագիտություն է։ Եվ հանրությանը  հանրության մասին պատմողները նախ օրինակ են ծառայում՝ հիշեցնելով որ համերաշխությունն առհասարակ ամենակարևորն է ցանկացած մասնագիտության մեջ։ Լրագրողը չի կարող իր գործը լավ կատարել, եթե իրեն չօգնեն խմբագիրը, տեխնիկական մասի գործընկերները, աշխատանքը  համակարգողը, օպերատորը, հնչյունային ռեժիսորը և այլն։ Նրանք իրենց  հերթին չեն կարող լավ աշխատել, եթե թերանա վարորդը։ Վարորդն էլ իր գործը կիսատ կթողնի, եթե չօգնեն մեքենայի տեխնիկական վիճակով զբաղվող  մասնագետները կամ օրինակ բենզալցակայանի աշխատակիցները։ Դե նրանք էլ հաստատ լավ չեն աշխատի, եթե սոված լինեն։ Ստացվում է՝ լրագրողի աշխատանքը սերտորեն կապված է հացթուխի մասնագիտության հետ։ Սա, իհարկե, կատակ է։ Բայց հաճախ մոռանում ենք, որ իրականում ամեն ինչ փոխկապակցված է իրար և կարծում ենք, թե որոշ մանրուքներ փոխելով կարող ենք մեծ պատկերը փոխել։

Ամեն բան, ինչ խոսք, սկսում է մանրուքներից, բայց դրանք փոխելը պետք է շարունակական լինի, ինչը, ցավոք, հայկական կոդին հարիր չէ․սիրում ենք կիսատ թողնել, մեկ երկու բան փոխել, փոքր-ինչ դրական տեղաշարժ նկատել ու շարունակել ճահճանալ։ Լրագրությունը հանրային մասնագիտություն է։ Բայց այն ոչինչ կլինի, եթե հանրությունը միասնական չլինի նախ՝ ինքն իր մեջ, ինքն իր ամեն մասնիկի հետ, հետո արդեն՝ մեդիայի աշխատակիցների, կառավարության, առհասարակ՝ պետության հետ։ Համերաշխությունը, միասնական թիմային աշխատանքը գործի կեսն է, մի բան էլ՝ ավելի։ Եվ ցանկացած նեղ մասնագիտական տոն պետք է  ծառայեցնել այս կարևոր պնդումները տարածելու համար։ Ինչն էլ անում են լրագրողները։ Նրանք սեփական օրինակով փորձում են ցույց, տալ որ համագործակցելով կարելի է բարձրաձայնել հարցերն ու հետագայում արդեն լուծում տալ դրանց՝ փոխելով մարդկանց կյանքը դեպի լավն ու ապացուցելով որ չկան անպետք մասնագիտություններ։ Ինչ խոսք, այսօր համացանցը թույլ է տալիս շատերին ինքնահռչակ լրագրողներ կարգվել, դեռևս որևէ օրենք չի գործում, որը թույլ տար լրատվական կայքեր բացել միայն մասնագետներին կամ ինչ- ինչ չափորոշիչներով։

Բայց լրագրության կապույտ թանաքը դեղնացնողները  նույնպես պիտի հիշեն, որ եկել են ինչ որ բան դեպի լավը փոխելու համար բարձրախոս լինելու համար, տեսնելու, հետևելու ու հետևողական լինելու համար։ Այն խմբագրի համար, որը աչքի կանցկացնի այս հոդվածը, այն կոորդինատորի համար, որը հստակեցրել  է նկարահանման ժամերը, այն վարորդի համար, որը քեզ տուն կտանի ու  հացթուխի համար, որը քեզ այս երեկո սոված չի թողնի։ Միասնականությունն ուժ  է, ուրեմն՝ շնորհավոր ուժեղ մասնագիտության ուժեղ տոնը։

Սյունե Սևադա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register