«ԳԾԵՐԸ ԽԱՌՆՈՂ» ԻՆՔՆԱԿՈՉ ՇՐԹՀԱՐՄՈՆԸ

3

Երևանի կենտրոնում՝ Մարտիրոս Սարյանի արձանի դիմացի մայթում, Սայաթ Նովա փողոցի և Ֆրանսիայի հրապարակի հատման կետում գործող լուսակիրը, հետիոտներին մշտապես 90 վայրկյան համբերելու  «հրաման» է արձակում: Հենց 1.5 րոպե ձգվող  «հարկադիր դադարի» ժամանակ էլ մարդիկ «ըմբոշխնում» են շրթհարմոնի ուղեկցությամբ  հարևանությամբ հնչող  լատինաամերկյան հայտնի «Լամբադան» ու այլ «կատարումներ»:

Բոլորի նման ես էլ տուրք տալով հետաքրքրասիրությանս շրջվեցի: Ծալովի աթոռակին նստած մարդն էր կոլայի մետաղյա շշի չափն ունեցող նվագարկչի  «զուգընկերը»: Անսպասելիորեն ամեն ինչ փոխվեց ու «գործընկերոջ»  հետ նվագարկիչը սկսեց մատուցել «Դրախտի ալվան ծաղիկ է իմ փերին» տարածում գտած երգը: Անցորդներից ոմանք ուրախ, ոմանք էլ՝ զարմացական հայացքներով էին հետևում համերգային «գերհագեցած» ծրագրին:

Նվագարկիչի վրա «ԾԱՂԿՈՒՆ ԿՅԱՆՔՈՎ ԱՊՐԵՔ, ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ, ԱՍՏՎԱԾ ՁԵԶ ՊԱՀԱՊԱՆ» գրությամբ թղթե գրություն էր փակցված: Ինչպես հետո պարզվեց, «երաժիշտն» այդ կերպ օրվա հացի գումար էր վաստակում: Թոշակի տարիքն անցած մարդուց տեղեկացա, որ ինձանից ջահել որդի ունի, ով կիթառ է նվագում Երևանում: Ասաց, որ երգացանկը հենց տղան է ընտրել իր համար, իսկ ինքը հավանում է, որովհետև ուրախ երգեր են: Նաև հավելեց՝ հենց ուրախությունն է մեր օրերում պակասում մարդկանց: «Ինչ նկատի ունեմ «Ծաղկուն կյանքով ապրեք» կոչո՞վ: Ի՞նչ է, վա՞տ միտք է (ծիծաղում է,-խմբ.): Պարզապես ուզում եմ, որ մարդիկ երջանիկ լինեն: Այսօր մարդկանց մեծ մասը ոչ թե ապրում, այլ՝ գոյատևում է: Երկրից մարդկանց գնալով՝ վիճակն էլ ավելի է վատանում: Ես մեկ տարի է, ինչ նվագու եմ: Մինչ այդ  չրեղեն էի վաճառում, բայց մարդկանց քանակը նվազեց ու առևտուրն էլ արդեն սկսեց իրեն չարդարացնել: «Գառմոշկա» նվագել ինքս եմ սովորել: Կոշկակարությամբ, իսկ հետագայում էլ շինարարությամբ եմ զբաղվել, բայց ընթացքում աշխատանքի հնարավորություններն էլ քչացան և անցա առևտրի», – խոստովանում է զեյթունցի Համոն:

Առաջին հայացքից թվում է, թե երաժշտությունը և նվագը օրվա հացի փող աշխատելու համար եմ միայն: Սակայն զրույցից պարզվում է, որ Համո հայրիկը երեք տարի առաջ անձնական ողբերգություն է ապրել: Մահացել է նրա 21-ամյա որդին: Ասում է, որ  երաժշտությունն օգնում է վերքի ցավը մեղմացնել:

Ուզում եմ խոստովանել՝ ինձ համար Համո հայրիկի «երաժշտությունը»՝ միախառնված մարդկանց խոսակցությունների պատառիկների և մեքենաների «շնչառության» հետ, վերջերս լսած լավագույն քաղաքային մեղեդին էր:

 

Գարեգին  Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register