ԳԱՐՈ ԱՐՄԵՆԻ ԿՅԱՆՔԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

1

Մայիսի 27-ին Հայաստանի մանուկներ հիմնադրամի (ՔՈԱՖ) ՍՄԱՐԹ կենտրոնի բացումն էր Լոռու մարզի Դեբետ համայնքում: «Ճամփորդը» հանդիպել է հիմնադրամի հիմնադիր և գործադիր տնօրեն Գարո Արմենի հետ և բլից հարցազրույց ունեցել:

Կարո Արմենը ծնվել է 1953 թվականին Ստամբուլում: Նախնական կրթությունն ստացել է Ստամբուլի դպրոցներից մեկում։ 17 տարեկանում մեկնել է ԱՄՆ և հաստատվել այնտեղ։ Սովորել է Նյու Յորքի «Քուրինջ» քոլեջում,  ապա Նյու-Յորքի քաղաքային համալսարանի «Շրջանավարտների կենտրոնում», որտեղ էլ ստացել է գիտական աստիճան։ 1994 թ․ Արմենը հնդիկ պրոֆեսոր Պարմոդ Սրիվաստավայի հետ հիմնել է հակաքաղցկեղային «Անթիջենիքս» կենսատեխնոլոգիական ընկերությունը: Նրա ղեկավարությամբ ստեղծած Օնկոֆաժ (Oncophage) դեղանյութը նախատեսված է սկզբնական փուլի քաղցկեղ ունեցող հիվանդների համար։ Գարո Արմենը հիմնադրել է «Հայաստանի մանուկներ» հիմնադրամը, որի նպատակն է բարձրացնել գյուղաբնակների կյանքի որակը։

Երջանկությունն ինձ համար երիտասարդներու աչքերի փայլն է: «Երբ առաջին անգամ Հայաստանի գյուղեր այցելեցի, նշմարեցի, որ շատ պետք մը կա մեր ժողովրդին օգնելու համար: Ատեն դենը սկսեցի մտածել՝ արդյոք ես կարո՞ղ եմ հասցնել: Ադ պատասխանը շուտով գտա՝ պե՛տք է հասցնեմ: Այդպիսով, գործը սկսավ (հեղ․՝ նկատի ունեի Հայաստանի գյուղական համայնքների զարգացմանն ուղղված ՔՈԱՖ-ի ծրագրերը): Եթե մենք կտեսնենք՝ որքա՜ն երիտասարդներու այդ արդյունքը կհասնի, դա կերջանկացնի մեզ: Իրենց աչքերու տեսքը, իրենց ժպիտը, վստահությունը, երազելու կարողությունները ինձի համար մեծ երջանկություն է:

 Տարիներ առաջ 47 տարեկանում մայրս մահացավ, եւ շատ տանջվեցավ քաղցկեղեն: Ադեն ետքը ես որոշեցի, որ պետք է քաղցկեղի խնդիրը լուծեմ: Եվ իմ գործս կապվեց դրա հետ: Մենք շատ մեծ քայլեր արած ենք այդ ուղղությամբ: Ատիկա նույնպես շատ մեծ հաճույք կպատճառի ինձ:

Հայաստանն իմ նախնոց երկիրն է: Մեծ մորս պատմությունները, իմ արմատները ես կգտնեմ այստեղ: 4-5000 տարվա կապը իմ նախնոց հետ, ես կգտնեմ Հայաստանում: Անցած 100 տարվա ընթացքում հայերս շատ դժվարություններ ունեցած ենք, որպես խեղճ ներկայացած ենք: Ետքը մենք պետք է հպարտությամբ ներկայանանք աշխարհին:

Հիմա, նոր իշխանությունները, կարծում եմ՝ պետք է օգնեն մեզ: Կարևորությունը ազգն է, ոչ թե ես, ոչ թե յուրաքանչյուր անձերուս: Կառավարությունը պետք է չխանգարե, որ այս ազգն առաջ գնա:

Պետք է բարձրագույն ձեւով արտոնենք, որ մեր երիտասարնդերը երազեն: Առաջին քայլը երազելն է: Երկրորդ քայլը՝ այդ երազումն իրականացնելը: Մինչև հիմա հայերը շատ սահմանափակ են երազել: Իմ հույսս այն է, որ հաջորդ 2-4 տարվա ընթացքում այդ երազությունը պետք է իրականա: Իմ անձնական երազս այն է, որ մենք շատ բարձրագույն ծրագրերով պետք է կարողանանք հաջողել՝ սոցիալական, տեխնոլոգիական, գյուղատնտեսական ճյուղերում»:

Տաթեւիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register