ԳԱՐՆԱՆԱՅԻՆ ՄԱՐՏԵՐ ԲԵՌԼԻՆՈւՄ

5

 Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարող շախմատիստների համար, կարելի է ասել, երկու շաբաթից սկսվելու է  կիսաեզրափակիչ փուլը` հավակնորդների մրցաշարը, որը կայանալու է Բեռլինում: Նախավերջին վճռորոշ մրցաշարը` պարզելու համար, թե որ գրոսմայստերն է տարեվերջին` նոյեմբերի 9-28-ը, Լոնդոնում ձեռնոց նետելու աշխարհի գործող չեմպիոնին` Մագնուս Կարլսենին (Նորվեգիա, 2843): Հավակնորդների մրցաշարը կայանալու է մարտի 10-ից 28-ը՝ Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում:

1

Ուժեղագույն 8 մասնակիցները մրցելու են շրջանաձև կարգով` 14 տուր ներառող մրցաշարում: Գրոսմայստերները մրցաշարի ուղեգիր են ձեռք բերել տարբեր եղանակներով: Սերգեյ Կարյակինը` որպես 2016 թվականի աշխարհի չեմպիոնի կոչման համար պայքարում պարտված շախմատիստ, Լևոն Արոնյանը և Դինգ Լիժենը` որպես շախմատի գավաթի եզրափակչի մասնակիցներ, Շահինյար Մամեդյարովը և Ալեքսանդր Գրիշչուկը ուղեգիր են վաստակել ՖԻԴԵ-ի «Գրան Պրի»-ում  ունեցած հաջող ելույթների շնորհիվ, Ֆաբիանո Կարուանան և Ուեսլի Սոն` ՖԻԴԵ-ի վարկանիշաին ցանկում բարձր հորիզոնական զբաղեցնելու շնորհիվ, իսկ Վլադիմիր Կրամնիկը առաջադրվել է մրցաշարի հովանավոր ընկերության կողմից:

Ստորև կարող եք ծանոթանալ հավակնորդների մրցաշարի մասնակիցների ցանկին(փետրվարի 1-ի դրությամբ)` ըստ վարկանիշի, տարիքի և երկրի.

# Շախմատիստ Տարիքը Երկիր Վարկանիշ
1. Շահինյար Մամեդյարով 32 Ադրբեջան 2814
2. Վլադիմիր Կրամնիկ 43 Ռուսաստան 2800
3. Ուեսլի Սո 25 ԱՄՆ 2799
4. Լևոն Արոնյան 35 Հայաստան 2797
5. Ֆաբիանո Կարուանա 26 ԱՄՆ 2784
6. Դինգ Լիրեն 25 Չինաստան 2769
7. Ալեքսանդր Գրիշչուկ 34 Ռուսաստան 2767
8. Սերգեյ Կարյակին 28 Ռուսաստան 2763

Հավակնորդների մրցաշարում Լևոն Արոնյանի(խաղալու է սպիտակներով) առաջին մրցակիցն է լինելու Դինգ Լիժենը, երկրորդ տուրում` Մամեդյարովը, երրորդում` Կրամնիկը, չորրորդում` Կարյակինը, հինգերորդում` Գրիշչուկը, վեցերորդում` Սոն, յոթերորդում` Կարուանան: 8-րդ տուրից շրջանը փոխվում է. Արոնյանը սևերով խաղալու է Լիժենի հետ և այսպես շարունակ:

2

Առաջին տուրը կայանալու է հենց մարտի 10-ին: Բոլոր տուրերի պարտիաները մեկնարկելու են Երևանի ժամանակով 18:00-ին: Պարտիաներին հնարավոր կլինի հետևել www.chessbomb.com կայքում:

Գարեգին Ալեքսանյան 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register