ՖՐԱՆՍԻԱՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՏՈՆԸ՝ ՀԱՅԱՍՏԱՆՈւՄ
Հուլիսի 14-ին Ֆրանսիայում ազգային տոն է` Բաստիլի գրավման օրը, որը նշվում է 1880 թվականից: Պատմական իրադարձությունը տեղի է ունեցել Ֆրանսիական մեծ հեղափոխության ժամանակ. 1789 թ. ոտքի ելած փարիզցիները գրավել էին բանտ-ամրոց Բաստիլը` թագավորական բռնապետության խորհրդանիշը, և ազատել յոթ բանտարկյալի:
Այս իրադարձությունը համարվում է Ֆրանսիական մեծ հեղափոխության սկիզբը, ինչպես նաև բացարձակ իշխանության տապալման խորհրդանիշը: Չնայած Բաստիլի գրավման օրը Ֆրանսիայում ազգային տոն է, սակայն այն նշվում է ոչ միայն այդ երկրում, այլև ողջ աշխարհում:
Յուրաքանչյուր տարի Ֆրանսիայի ազգային տոնը մեծ շուգով նշվում է նաև Երաևանում՝ Ֆրանսիայի դեսպանատը: Պատմական այս օրը Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը կազմակերպում է հատուկ երեկո՝ հյուրընկալելով պետական, քաղաքական, հասարակական, մշակույթային գործիչների: