«ՄԱՏՆԱՔԱՇԸ ԿՐՈւԱՍԱՆ ՉԻ ԴԱՌՆԱ»

6

Ֆրանկոֆոնիան իհարկե լի էր նաև զավեշտալի դեպքերով։ Տարատեսակ հումորներ են հնչում երևանցիների կողմից․ «Ես ֆրանկֆոնիայից չեմ, Բանգլադեշից եմ», «Ֆրանկոֆոնիան Հայաստանում կազմակերպելու պատճառը մեր՝ «մեղսին» շատ հաճախ օգտագործելն է», «մատնաքաշը կրուասան չի դառնա, չուրանա՛ք հայու գենը»։

Հումորները շատ են, բայց արի ու տես, որ իրական զավեշտալի դեպքեր ևս լինում են։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կինը՝ Բրիջիտը այցելել է Վերնիսաժ, որտեղ նրան հանդիպել է աշխատակիցներից  մեկը՝ շատ ջերմ ողջագուրվելով Բրիջիտի հետ, նվիրվելով զարդեր, հետո էլ համբուրել․․․թիկնապահին՝ կարծելով, թե Մակրոնն է։ Թիկնապահը բացարձակ չի շփոթվել ու սիրով գրկել է կնոջը, հետո միասին ծիծաղել են։

Հրաշալի է, որ  ֆրանկոֆոն օրերն այսքան անմիջական են անցնում՝ չնայած դրանց քաղաքական-տնտեսական «լուրջ» ուղղվածությանը։ Քաղաքով շրջելիս ու զբոսաշրջիկների տեսնելիս ևս նկատում ես, որ իրենց շատ ազատ ու հարմարավետ են զգում Երևանում, ժպտում են, զրուցում հայերի հետ, ծանոթանում մշակույթին, հաճույքով սնվում են հայկական ուտեստներով և գոհ են մեր հյուրընկալությունից։

Բրիջիտ Մակրոնի զբոսանքը ևս շատ ազատ է, հիացնում է, թե ինչպես է Ֆրանսիայի առաջին տիկինը  «հայկական ջիգյարով» շփվում Վերնիսաժի աշխատակցուհու հետ։ Զավեշտալի դեպքեր հաստատ էլի կլինեն, «Ճամփորդը» դրանք ևս կներկայացնի։

Ահա զավեշտալի պատմության տեսանյութը․

 

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register