ՖԻՆԱՆՍՆԵՐ ԵՎ ՍԵՐ

4

 «Տեր եմ» կամ «հնազանդ եմ»  արտահայտությունները՝ միասին լինելու խոստումից ավելին են: Կենցաղային հոգսերն ու երեխաների դաստիրակության պատասխանատվությունը կիսելուց բացի, հաջողակ զույգերը կիսում են նաև ֆինանսական միջոցները, միասին պլանավորում հնարավոր ծախսերը: Հաջող ամուսնության կախարդական բանաձև գոյություն չունի, սակայն կան պարզ քայլեր, որոնք անելով զույգերը կարող են մեծացնել երկարատև և երջանիկ հարաբերություններ կառուցելու հնարավորությունը: Ֆինանսկան խորհրդատուներն առաջարկում են  որոշակի քայլեր, որոնք կօգնեն զույգերին ավելի հաջող պլանավորել կյանքը :

1. Դրեք  քարտերը սեղանին

Ամուսնանալուց հետո, իսկ երբեմն նաև ամուսնությունից առաջ, զուգընկերոջը ցույց տվեք ձեր ֆինանսական բոլոր մուտքերն ու պարտավորությունները՝ սկսած աշխատավարձից, վերջացրած վարկերով, ապառիկ գնումներով, ուսման վարձի չափով և այլն : Նորապսակները պետք է բաց խոսեն այն մասին, թե որքան գումար ունեն իրենք: Սա է այն առաջին քայլը, որտեղից էլ կարող է սկսվել համատեղ կյանքի պլանավորումը :

1

2. Հարգեք դիմացինի կարծիքը

Ամուսնության և փողի միջև կապը բավականին հետաքրքիր է: Այս դեպքում կարևոր է ոչ այնքան այն, թե ինչպես են զույգերը ծախսում առձեռն գումարը, որքան այն, թե ինչպես են նրանք որոշում կայացնում և հարգում դիմացինի կարծիքը: «Անկեղծ եղեք,- ասում է Քեթի Բուրքը՝ «Wealth by Empowerment»-ի ֆինանսական պատասխանատուն,- անհամաձայնության դրսևորումը, այսինքն՝ համաձայնել -չհամաձայնվելը՝  այնքան էլ վատ բան չէ : Ուղղակի անհրաժեշտ է լսել, թե ինչ ասում է դիմացինը: Դա Ձեզ համար կարող է և իմաստ չունենալ, բայց կօգնի տեսնել նույն հարցի երկրորդ կողմը :

3. Ընդհանուր նպատակների կարևորությունը

Հաջողակ զույգերն ունենում են ընդհանուր նպատակներ և պարբերաբար ստուգում են՝ արդյոք  դրանք նույն «էջի» վրա են, թե ոչ : «Երբ դուք ընդհանուր նպատակներ ունեք և խոսում եք այդ մասին, դա օգնում է համապատասխան որոշումներ կայացնել՝ դրանց հասնելու համար : Դուք ուզում եք տու՞ն գնել, կամ խնայում եք երեխաների համա՞ր… Հաջողակ զույգերը քննարկում են այս ամենն ու ամեն տարի վերաձևակերպում իրենց նպատակները:

4. Պատասխանատվության գիտակցումը

Երբ դուք ամուսնանում եք, տան վարձը, կոմունալ ծախսերը, գնումներ անելը դառնում են երկուսիդ պատասխանատվությունը : Հաջողակ զույգերը դիմացինի վրա չեն թողնում ծախսերը հոգալու պարտականությունը, նրանք կիսում են ֆինանսական պարտավորությունները միասին:

2

5. Նրանք չեն քննադատում իրար

Դուք տարբեր մարդիկ եք՝ տարբեր առաջնահերթություններով: Միասին համագործակցելն առաջին հերթին ենթադրում է հարգել դիմացինին և նրա ընտրությունը: Մի քննադատեք ձեր ամուսնուն կամ կնոջը նրա համար, թե ինչպես է  նա գումարը ծախսում: Եթե դուք իսկապես կարծում եք, որ նա ծախսելու խնդիր ունի, ապա ժամանակն է, որ անկեղծ և սիրառատ զրույց ունենաք նրա հետ: Եթե դուք պարզապես նյարդայնանում եք նրանից, որ ձեր զուգընկերը ծախսում է գումար մի բանի վրա, որի վրա դուք  երբևէ չէիք ծախսի, ուրեմն հետքայլ արեք, շունչ քաշեք և նրան  հնարավորություն տվեք ծախսել այն ամենի վրա, ինչը նրան երջանկացնում է : Սա, իհարկե, մինչև այն պահը, քանի դեռ դա ակնհայտորեն վնաս չի հասցնում ձեր ընտանեկան բյուջեին :

6. Միասին զվարճանալու խորհուրդը

Ֆինանսական միջոցների կառավարումն այս կամ այն փուլում սթրեսային է դառնում, ուստի շատ կարևոր է հարաբերությունները դրական նոտայի վրա պահելը : Փողը կարող հանգեցնել կոնֆլիկտի, բայց հաջողակ զույգերը թույլ չեն տալիս, որ այն փչացնի հարաբերությունները : Նրանք փողն օգտագործում են որպես նպատակին հասնելու միջոց և ոչ թե՝ այն դարձնում նպատակ: Երբ դուք կարողանում եք պատասխանել այն հարցին՝ թե ինչու եք միասին, մնացած բոլոր հարցերը դառնում են երկրորդական և լուծելի :Երջանիկ եղե՛ք:

Տաթևիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register