ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ ԾՐԱԳԻՐ ՕՍԼՈՅՈւՄ

Ծրագիրն իրականացվելու է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում՝ մարտի-26 օգոստոս 25-ը: Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2018 թվականի փետրվարի 15-ն է: Դիմել կարող են՝ 15-ից 25 տարեկան անձինք: Ծրագրի նպատակն է ստեղծել իրական ստարտափ, որը կօգնի լուծել կայուն զարգացման մարտահրավերները և կլինի տնտեսապես վստահելի։ Տարբեր երկրների երեք երիտասարդ ներկայացուցիչներից ձևավորված խումբը 5 ամիս շարունակ համատեղ կաշխատի օնլայն ռեժիմով՝ հաղթահարելով առաջադրված 10 խնդիրները։
Վերջին փուլում մասնակիցները՝ մենթորների, թիմակիցների և ներդրողների հետ ծրագրի իրականացման հեռանկարները քննարկելու նպատակով երկու շաբաթով կայցելեն Օսլո։ Ծրագրի մանրամասներին ծանոթանալու համար ցանկացողները կարող են այցելել կայք հետևյալ հղումով , հայտերի լրացման համար սեղմեք այստեղ։