ՖԻԼՀԱՐՄՈՆԻԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՌԱԲԻՍԸ ԽՈւՃԱՊԻ ՄԵՋ Է

11

ՀՀ ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն 92 տարեկան է: Ֆիլհարմոնիկ նվագախմբի ու երիտասարդների կապն ավելի սերտացնելու համար նվագախումբը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ: Ամեն շաբաթ արդեն արված գործերն ու առաջիկա անելիքները հանդիսատեսի ու հեռուստադիտողի համար բացահայտում են հայ հայտնիները:

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նամակների հետքերով այս անգամ եկել է վաստակավոր դերասան Մկրտիչ Արզումանյանը։ Սա ֆիլհարմոնիկի մասին պատմող 3-րդ հաղորդումն է։ Հաղորդումների ռեժիսորն է՝ Արփի Մաղաքյանը: Բարձր արվեստի մասին մտածող մի խումբ մարդիկ՝ ճանաչված արտիստներ, հաղորդավարներ, երգիչներ, ներդնում են իրենց ուժերը՝ դասական արվեստի հանրայնացմանն օգնելու համար։

Այս նախագծի մասին Արմքոմեդի հաղորդավար Սերգեյ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.« Հայաստանում ահագնանում է ֆիլհարմոնիկ շարժումը! Ռաբիսը խուճապի մեջ է»։

Սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 27-ը Հայաստանի Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Սիմֆոնիկ և կամերային համերգներով Արամ Խաչատրյան համերգասրահում հյուրընկալվում են շուրջ 30 հանրահայտ մենակատարներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներն են Էդուարդ Թոփչյանն և Ալեքսանդր Չաուշյանը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register