ԷՔՍՏՐԵՄԱԼ ՍԱՌՑԱՄԱԳԼՑՈւՄ՝ ՋԵՐՄՈւԿՈւՄ

5

Առողջարանային քաղաք Ջերմուկը՝ բուժական ջրերից բացի հետայսու տուրիստներին կգրավի նաև էքստերմալ տուրիզմի նոր ծառայություններով: Ջերմուկցի մի խումբ երիտասարդների նախաձեռնությամբ առաջիկայում կկառուցվի ժայռամագլցման և սառցամագլցման պատ՝ ապահովելով տուրիստների ադրենալինի բարձր մակարդակն ու անմոռանալի հիշողությունները և՛ ամռանը, և՛ ձմռանը:

6

«2016-ին «Awesome Foundation»-ի ֆինանսավորմամբ Գոմքում մշակեցինք ժայռամագլցման արահետներ: Այդ օրվանից մեր կյանքն արմատապես փոխվեց»,- ասում է Ջերմուկի զարգացման կենտրոնի համանախագահ Վազգեն Գալստյանը: Ժայռամագլցման համար ամեն ամիս շաբաթական 2 անգամ երիտասարդներն այցելում են Ջերմուկից 30 կմ հեռավորության վրա գտնվող ժայռեր: Երիտասարդության հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ ծրագրի հեղինակները Ջերմուկի կրթահամալիրում որոշում են կառուցել ժայռամագլցման արհեստական պատ, իսկ բնական ժայռերի վրա մշակել ժայռամագլցման ուղիներ: Ջերմուկը զարգացնել փորձող երիտասարդները 1 տարի անց հանդես են գալիս սառցամագլցման պատ կառուցելու նախաձեռնությամբ:

 -«Տարեկան Ջերմուկ է այցելում 35.000 – 40.000 մարդ, նրանք անընդհատ նոր հետաքրքրությունների կարիք ունեն: Սառցամագլցման ծառայությունը Հայաստանում նորություն է, այն ձմեռային տուրիզմի զարգացման նոր հնարավորություն կարող է դառնալ»,- ասում է Վազգենը: Որքա՞ն գումար է անհրաժեշտ ծրագրի իրականացման համար: Պարզվում է՝ անհրաժեշտ է մոտ 20.000 դոլար, որի շրջանակում նախատեսվում է՝

1. Բնական ժայռապատի մշակում և գույք-հանդերձանքի ձեռքբերում,

2. Սառցամագլցման ժայռապատի կառուցում,

3. Արհեստական ժայռապատի կառուցում:

8

Ջերմուկցի երիտասարդները պատրաստ են 4.000 դոլար ներդնել: Մնացյալ մասի դրամահայթայթման նպատակով արդեն իսկ indiegogo.com կայքում հայտարարություն է տեղադրվել:

Ինչպե՞ս ձեռք բերել ժայռամագլցման և սառցամագլցման տոմս

Սառցամագլցման և ժայռամագլցման ուղիների մշակումը նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2017-ի դեկտեմբերը: Դեկտեմբերի վերջից փետրվարի վերջ ընկած ժամանակահատվածում էքստրիմի սիրահարները կարող են բարձրանալ սառցակալած ժայռերով ու վայելել ձմեռային Ջերմուկը բարձրից: Ժայռամագլցման և սառցամագլցման տոմս ձեռք բերելու համար ցանկացողները կարող են այցելել Indiegogo կայք դարձնել ակտիվ հղում օնլայնում )  և պատվիրել տոմս մինչև 37% զեղչով: Ներկայացնում ենք ծառայություններն իրենց արժեքներով՝

7

Ժայռապատի վրա մագլցման 4 տոմս՝ 1 տոմսի արժեքը 10 դոլարին համարժեք դրամ է, բայց, եթե դուք միաժամանակ ձեռք բերեք 4 տոմս, կարող եք դրա համար վճարել ընդամենը 30 դոլար:

Սառցամագլցման 2 տոմս՝ 1 տոմսի արժեքը 40 դոլարին համարժեք դրամ է, բայց եթե դուք միաժամանակ ձեռք բերեք 2 տոմս, կարող եք դրա համար վճարել ընդամենը 60 դոլար:

Սառցամագլցման 4 տոմս՝ 1 տոմսի արժեքը 40 դոլարին համարժեք դրամ է, բայց եթե դուք միաժամանակ ձեռք բերեք 4 տոմս, ապա կարող եք դրա համար վճարել ընդամենը 100 դոլար գումար:

Ժայռամագլցման դահլիճի 3 տոմս՝ 1 տոմսի արժեքը 6 դոլար է, բայց եթե դուք միաժամանակ ձեռք բերեք 3 տոմս, ապա կարող եք դրա համար վճարել ընդամենը 10 դոլար:

Ժայռամագլցման դահլիճի 9 տոմս՝ 1 տոմսի արժեքը 6 դոլար է, բայց եթե դուք միաժամանակ ձեռք բերեք 9 տոմս, ապա կարող եք դրա համար վճարել ընդամենը 25 դոլար գումար:

Տաթևիկ Սարգսյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register