«Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան -համագործակցություն» ամենամյա Բիզնես Համաժողով

forum

2017թ. մայիսի 26-ից 29-ը Ծաղկաձոր քաղաքի «Golden Palace Hotel Resort & SPA» հյուրանոցային համալիրում կմեկնարկի երրորդ «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան -համագործակցություն» ամենամյա Բիզնես Համաժողովը, որի կազմակերպիչներն են Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության Առևտրաարդյունաբերական պալատները, Ղազախստանի Հանրապետության «Ատամեկեն» գործարարների Ազգային պալատը և «ԻՎԵՆՍԵՆԹՐ» ընկերությունը:

Համաժողովը կազմակերպվում է Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության Կառավարության աջակցությամբ: Համաժողովի պաշտոնական բացման արարողությունը տեղի կունենա մայիսի 27-ին ժամը 11:00, Ծաղկաձոր քաղաքի «Golden Palace Hotel Resort & SPA» հյուրանոցային համալիրի “Grand Hall” դահլիճում, որին ներկա կգտնվեն ՀՀ Վարչապետ Կարեն Կարապետյանը և այլ բարձրաստիճան հյուրեր:

Բիզնես Համաժողովի հիմնական թեզն է հանդիսանում՝ «ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄԻՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՆԵՐՈՒԺԸ»: Միջոցառման շրջանակներում կանցկացվեն պլենար նիստ, սեկցիոն նիստեր, որտեղ որպես մոդերատոր հանդես կգան ԵԱՏՄ անդամ երկրների ներկայացուցիչները՝ ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչների հետ համատեղ, ինչպես նաև կկազմակերպվեն կոնտակտային բորսա և երկկողմանի բիզնես-հանդիպումներ: Համաժողովին ներկա կգտնվեն մոտ 100 ներկայացուցիչ արտերկրից, իսկ մասնակիցների ընդհանուր թիվը 300 –ից ավելի է:

Միջոցառման հիմնական նպատակներն են՝ Եվրասիական տնտեսական միության երկրների ընկերությունների միջև բանակցությունների կազմակերպում, այդ թվում նաև ոչ պաշտոնական մթնոլորտում; նոր գործարար կապերի բացահայտում; բիզնես գործունեության շրջանակների ընդլայնում; կառավարության ներկայացուցիչների հետ կարևորագույն տնտեսական խնդիրների քննարկում, այդ թվում նաև ԵԱՏՄ-ից արտահանման ավելացման հարցում համագործակցության վերաբերյալ երկխոսություն:
Միջոցառմանը ներկա կգտնվեն Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության և Ղրղզստանի Հանրապետության Կառավարության անդամներ, տարբեր միությունների և ասոցիացիաների ներկայացուցիչներ, ինչպես նաև խոշոր ընկերությունների ղեկավարներ:
Նման միջոցառումները նպաստում են տարբեր երկրների և տարածաշրջանների գործարարների միջև արտադրական և առևտրային ուղղակի փոխշահավետ համագործակցության հաստատմանը:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register