ԻՆՉ ԿԼԻՆԻ, ԵԹԵ ՄԱՐԴԻԿ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ՉՍՏԵՆ

2

Հետաքրքիր  բառախաղ կա․Պինոկիոյի քիթը մեծանում է ստելիս, հայտնի հեքիաթն է պատմում: Իսկ ի՞նչ կկատարվի, եթե նա ասի, որ հիմա իր քիթը կերկարի: Եթե քիթը չմեծանա,  նշանակում է ՝ տղան ստել է, և քիթը  հենց այդ պատճառով պետք է մեծանա: Իսկ եթե մեծանա, ուրեմն  տղան չի ստել: Այս դեպքում ինչու է մեծացել քիթը:

Այս երևույթը կոչվում է ստախոսի պարադոքս և այս դեպքում տրամաբանության շղթան ձեզ վերադարձնում է հարցի սկզբին: Իսկ ի՞նչ կլինի, եթե մարդիկ ընդհանրապես չստեն:

Համաձայն վիճակագրության,  տղամարդկանց 60 տոկոսը հավատարիմ չի իրենց կանանց և հենց նրանք  չկարողանան դա թաքցնել,  1.5 անգամ կմեծանա ամուսնալուծությունների թիվը: Ընդ որում, տղամարդկանց համար ավելի ծանր կլինի: Չէ՞ որ նրանք  տարվա ընթացքում ստում են 1092 անգամ, կանայք՝  ընդամենը ՝728: Եվ եթե ամբողջ աշխարհում գործազուրկների թիվը 197 մլն է, ապա այդ թիվն առնվազն  կկրկնապատկվի, քանի որ մարդիկ չեն կարողանա չափազանցելով ստել իրենց մասնագիտական կարողությունների ու հմտությունների մասին: Դրանից ամենաշատ կտուժի առևտրի ոլորտը.  ստախոսների 67 տոկոսը հենց այստեղ է աշխատում: Նրանցից  ամենահայտնին Վիկտոր Լյուստիկն է, որը կարողացել է 1925 թվականին վաճառել Էյֆելյան աշտարակը երկու անգամ:

Ամենաքիչը կտուժեն անգլիացիները, որոնց ընդամենը 30 տոկոսն է ստում: Ամենաշատը կտուժի Չինաստանը, որի բնակիչներն աշխարհում ամենաստախոսներն են համարվում: Այնտեղ 70 տոկոսն է ստում:

Իրականում ստի վերացումից կտուժեն ոչ միայն մարդիկ, այլև որոշ կենդանիներ: Օրինակ, նրանք, որ գիշատիչներից իրենց կյանքը փրկելու համար  սատկած են ձևանում:

Այլևս անմեղ մարդիկ բանտերում  չեն  հայտնվի, ամբողջ աշխարհում կտրուկ կկրճատվի հանցավորությունը. չէ՞ որ մարդիկ էլ չեն կարողանա թաքցնել իրենց կատարած հանցագործությունները: Եթե այսօր արձանագրված հանցագործությունների թիվն աշխարհում 450 մլն է տարեկան կամ 200 000 ժամում, ապա այս թիվը մի քանի անգամ կփոքրանա:

Կանհետանան դեղին մամուլն ու պրոպագանդան: Այսօր ԱՄՆ-ում 10-ից 6 քաղաքացին չեն  հավատում իրենց լրատվամիջոցներին: Կառավարությունները չեն կարողանա ոչինչ  թաքցնել իրենց ժողովրդից, ստիպված ամեն ինչի մասին կխոսեն ու մարդկանց խուճապի կմատնեն:

Ստացվում է, որ սուտն անհրաժեշտությւոն է, բայց կիսով չափ: Սուտն էլ ճշտի պես մեր կյանքի մի մասն է,  միայն թե ամեն ինչում պետք է հավասարակշռություն պահպանել:

Եվ վերջում՝ ևս մեկ պարադոքսալ միտք, որը էլի հաճախ է հնչում․ խնդրեք Աստծուն ստեղծել քար, որը նա չի կարողանա բարձրացնել։ Եթե նա այդ քարը ստեղծի, ուրեմն կդադարի ամենակարող լինելուց, քանի որ չի կարող այն բարձրացնել։ Եթե չստեղծի, ուրեմն էլի ստում է, ամենակարող չէ, քանի որ չի ստացվում այն բարձրացնել։ Նման օրինակներ շատ են, և կարելի է դրանք քննարկել, զրույցի թեմա են։ Բայց, իրականում, առանց ստի ուղղակի հնարավոր չէ աշխարհում, որովհետև այն արդեն բնազդային մակարդակում է։ Մնում է տեղին ստել և բավարարվել մանր- անվնաս ստերով։

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register