ԵԹԵ ՁԵՐ ԵՐԵԽԱՆ ԿԵՆԴԱՆԱԿԵՐՊՈՎ ԱՌՅՈւԾ Է

yntr

Անկասկած, բոլոր երեխաները տարբեր են: Դեռևս հնուց երեխաների հոգեբանությունը հասկանալու հարցում հաշվի են առել, թե նա որ համաստեղության տակ է ծնվել: Իհարկե, այսօր սա դոգմա չէ, պարզապես հետաքրքիր փորձարկումների առիթ: Եթե դուք երազում եք ակտիվ, չարաճճի, մշտապես թռչկոտող մարդուկի մասին, մարդուկի, որը զվարճանում է, ապրում բաց սրտով և կարողանում սիրել, ապա դուք երազում եք Առյուծ-երեխայի մասին:

Ինքն իր հետ ներդաշնակ լինելու համար Առյուծ-երեխան պետք է կյանքին ակտիվորեն ուրախանալու և ուրիշներին ուրախացնելու շատ հնարավորություններ ունենա: Ինչպես և մյուս կրակի նշանները (Խոյ, Աղեղնավոր) նա հեշտությամբ ոգեշնչվում է, տարվում նոր մտքերով, երազանքներով, էմոցիաներով և եռանդով: Այս տարերքի նշանները շատ եռանդուն են՝ լեցուն անսպառ էներգիայով: Նրանց մշտապես անհրաժեշտ են սպառել իրենց այդ էներգիան: Սակայն, եթե Խոյերը կամ Աղեղնավորները կարողանում են դա միայնակ անել, Առյուծներին անպայման ընկերակցություն է հարկավոր:

Առյուծների պարագայում հաճախ ասում են, որ նրանք ձևամոլ են, որ հանդիսատեսի և գովասանքի մշտական պահանջ ունեն: Ընդհանուր առմամբ՝ դա ճիշտ է: Սակայն նրանց համար կարևոր է ուշադրության և գովասանքի արժանանալ ոչ թե հենց այնպես, այլ իրենց արարքների և ձեռքբերումների համար: Նրանք պարզապես ուզում են գնահատվել ըստ արժանվույն:

Երբ Առյուծն ինչ-որ զբաղմունքով է հետաքրքրվում, նա իր ողջ ուժերը և համառությունը կենտրոնացնում է այդ ուղղությամբ և հիմնականում հաջողում է: Առյուծների ուշադրության կենտրոնում կարող է հայտնվել ցանկացած զբաղմունք, սակայն, այն պետք է համապատասխանի հետևյալ պահանջների.

  • Փոքրիկ Առյուծը պետք է իրեն կարևոր զգա այդ գործով զբաղվելիս: Շրջապատի մարդիկ նույնպես պետք է հասկանան դրա կարևորությունը Առյուծի համար:
  • Զբաղմունքը պետք է օգնի նրան ցույց տալու իր ուժեղ կողմերը:
  • Նա պետք է ունենա իր հանդիսատեսը, որին պետք է տպավորի իր ձեռքբերումներով (անգամ իր փոքրիկ ձեռքբերումներով): Ի դեպ, լավ գնահատականներով ոգևորվող ծնողները ևս հաշվի մեջ են:
  • Այդ գործի արդյունքում ինչ-որ մնայուն բան պետք է ստեղծվի կամ ինչ-որ առարկայական հուշեր պետք է մնան՝ մրցանակներ, գովասանագրեր, շնորհակալագրեր:
  • Գերադասելի է, որ այդ գործում Առյուծը լինի առաջնորդ, հեղինակ, կազմակերպիչ (հաճախ հենց այդպես էլ պատահում է): Առյուծների մոտ ավելի լավ է ստացվում գործել որպես լավ, առատաձեռն և շրջապատի մարդկանց աջակցող ղեկավարներ, քան ծառայել այն մարդկանց, ովքեր նրանց մոտ հիացմունք չեն առաջացնում:

Առյուծների համար նման զբաղմունքների կարևորությունը դժվար է գերագնահատել: Որպես կանոն, այս տիպի զբաղմունքները փառամոլ, ագահ, պահանջկոտ, անհնազանդ, բարձրագոչ Առյուծիկներին դարձնում են  պատասխանատու, մեծահոգի, խիզախ, աշխատասեր, ստեղծագործ, բարեհոգի, նվիրված, զվարճալի… բայց միևնույնն է բարձրագոչ:

Առյուծի աքիլլեսյան գարշապարը նրա հպարտությունն է: Չի կարելի թիրախ դարձնել Առյուծի հպարտությունը՝ ծիծաղել նրա վրա, նսեմացնել, ցույց տալ, որ նա ոչնչով առանձնահատուկ չէ: Իրականում նրա մեջ կա այդ յուրահատկությունը, պարզապես պետք է օգնել Առյուծիկին գտնել այն և զարգացնել:

Այն Առյուծը, որին մանուկ ժամանակ հաճախակի սաստել են և իր տեղը ցույց տվել, արդեն հասուն տարիքում մեծ դժվարությունների առջև է կանգնում: Նա այլևս չի կարողանում փայլել ինչպես հարկն է: Նա կորցնում է Առյուծներին բնորոշ փայլը, դառնում է նյարդային, նեղացկոտ ու երկչոտ:

Փոքրիկ Առյուծների համար կարևոր են ընտանեկան կյանքի սենտիմենտալ կողմերը: Ընտանեկան լեգենդները և հեքիաթները, ընտանեկան լուսանկարների ալբոմներ թերթելը նրանց ամենասիրելի զբաղմուքն է: Նրանց համար կարևոր է իմանալ իրենց տոհմածառի ողջ պատմությունը:

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register