ԷՍՍԵՆԵՐԻ ՄՐՑՈւՅԹ, ՄՐՑԱՆԱԿԸ՝ 400 ՀԱԶԱՐ ԴՐԱՄ

1

Գրականության նկատմամբ սիրո՝ «պետական մակարդակով» խրախուսումը շարունակվում է։ Այս անգամ երիտասարդները հնարավորություն ունեն մասնակցելու էսսեների մրցույթի, որի շնորհիվ կարող են գումարային մրցանակներ ստանալ, որի մի մասով պետք է  նոր գրքեր գնեն ու նվիրեն սիրելի գրադարանին։ Ծրագրի նպատակը հենց  գրադարանների նկատմամբ ուշադրության մեծացումն է ու դրանց՝ տարատեսակ ծրագրերում ներգրավումը, ինչն իսկապես հրաշալի է, քանի որ էլ ավելի լավ երկիր ունենալու համար մեզ պետք են էլ ավելի կիրթ մարդիկ, իսկ գրքերն ուղիղ կապ ունեն մարդու կրթության, ճաշակի ընկալման հետ։
Ահա ՀՀ մշակույթի նախարարության տարածած հաղորդագրությունը՝

ՀՀ մշակույթի նախարարությունը և «Մարդ կարդացող/Homօ Լegens»` ընթերցանության խրախուսման նախագիծը հայտարարում են «Մեր գրադարանը» խորագրով էսսեների մրցույթ:

 Մրցույթի նպատակները՝

  • Գրադարանների նկատմամբ պատասխանատվության մեծացում,
  • Ընթերցանության խրախուսման ծրագրերում ներգրավելու նպատակով ակտիվ, ընթերցասեր մարդկանց հայտնաբերում,
  • Գրադարանները նոր հրատարակված գրքերով համալրելու հնարավորություն,
  • Գրադարաններից օգտվողների թվի աճ,
  • Գրադարանավարների աշխատանքի ներկայացում և արժևորում,
  • Էսսեներում ներկայացված գաղափարները հաշվի առնելով` գրադարանների զարգացման նոր ծրագրերի մշակում:

Էսսեների թեմատիկ-պայմանական վերնագրերն են՝

  • «Գրադարան՝ իմ սեր»
  • «Իմ երազանքի գրադարանը»
  • «Կյանքը գրադարանի պատուհանից»
  • «Գրադարանավարի խորհրդով»
  •  Մրցույթի պայմանները

Մրցույթի լեզուն հայերենն է:

Ուղարկվող էսսեի առավելագույն ծավալը չպետք է գերազանցի 700 բառը: Նշված ծավալը գերազանցող էսսեները չեն դիտարկվի:

Էսսեները կընդունվեն մինչև ս.թ. հոկտեմբերի 5-ը: Հաղթողների անունները կհրապարակվեն ս.թ. հոկտեմբերի 20-ին: Պարգևատրման արարողության մասին կհայտարարվի լրացուցիչ:

Այն էսսեները, որոնք բովանդակությամբ և ծավալով կհամապատասխանեն մրցույթի պայմաններին, կհրապարակվեն «Մարդ կարդացող/Homօ Լegens» նախագծի ֆեյսբուքյան էջում:

Էսսեները պետք է ուղարկել homolegens.arm@gmail.com էլ. հասցեին՝ որպես նամակի նյութ (subject) նշելով՝ «Մեր գրադարանը»:

 Մրցանակներ

Հինգ լավագույն էսսեների հեղինակները պարգևատրվելու են 80-400 հազար դրամ մրցանակներով (1-ին տեղ՝ 400 000 դր., 2-րդ տեղ՝ 300 000 դր., 3-րդ տեղ՝ 200 000 դր., 4-րդ տեղ՝ 100 000, 5-րդ տեղ՝ 80 000 դր.` ներառյալ հարկերը, տուրքերը և պարտադիր այլ վճարները):

Մրցանակակիրները ստացած գումարի 60 տոկոսով պետք է ձեռք բերեն նոր հրատարակված գրքեր և նվիրեն իրենց սիրելի գրադարանին:

 Էսսեների գնահատումը

Էսսենները կընթերցի և կգնահատի գրադարանավարներից, գրողներից, գրականագետներից կազմված ժյուրին:

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register