ԵՐԿՈՒ ՆՈՐ  ԳԻՐՔ՝  ՀԻՆ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍԻՆ

girq12

Քաղաքամայր Երևանն այլ քաղաքներից տարբերվում է իրեն բնորոշ կոլորիտով: Ֆորշի ու Ռուբեն Հախվերդյանի երգերում ապրող քաղաքը շնչում ու աշխարհին է ներկայանում իր լուսավոր փողոցներով, քաղաքում սփռված արձաններով ու շատրվաններով: Ահա այս ամենն էլ իրենց  պատվավոր տեղն են գտել վերջերս լույս տեսած երկու գրքերում: Մեկ շաբաթվա ընթացքում միանգամից՝ Երևանի մասին պատմող երկու նոր գիրք հայտնվեց ընթերցողի սեղանին: «Երևան.XX դար» և «Наш Ереван» գրքերում՝ քաղաքի  մասին պատմող հին, բայց կենդանի, ցավոք նաև մասամբ կորած պատմություններ են զետեղված:

«Մեդիամաքսի» հեղինակած «Երևան.XX  դար» գրքում  ընթերցողները կարող են գտնել  Փակ շուկայի՝ դեռ սուպերմարկետի չվերածված շենքի, ինչպես նաև նրա ներսում տիրող երևանյան կյանքի ու երևանցիների մասին պատմող պատմություններ: Կարող են տեսնել նաև Կասկադի տեղում գտնվող ջրվեժն ու փոքրիկ բնությունը քաղաքի սրտում և որպես քաղաքի խորհրդանիշ՝ նրա ապագան: Նրանք կարող են ծանոթանալ նաև պատմություն դարձած, «կուկուռուզնիկ» անունով հայտնի «Երիտասարդական ալատին»:

girq1

Գրքում ամփոփված են էլի շատ ու շատ շենքերի  կենսագրություններ, նրանց  մասին պատմող կենդանի վկաների պատմություններ ու արխիվային լուսանկարներ: Գրքի հրատարակման նախաձեռնության հեղինակը «Մեդիամաքս» ընկերությունն   է, որը  հսկայածավալ  աշխատանք է կատարել՝ լրամշակելով ու վերահրատակելով   2012թ.առաջին անգամ տպագրված գիրքը: «Մեդիամաքսը»  նաև նույն  թեմաներով պատրաստած հոլովակներ ունի : Գրքի հրատարակման մեջ իր ներդրումն ունի «Երեմյան փրոջեքթս»-ը: «Բուկինիստ» գրախանութում վաճառվող գրքից գոյանալիք գումարը ծառայելու է այլ նախաձեռնությունների իրագործմանը:

girq21

Աշոտ Ավետիսյանի «Наш Ереван» գրքում էլ զետեղված են հեղինակի հիշողություններն իր ծննդավայրի մասին՝ սկսած իրենց բակից, խաղերից, թաղամասից ու փողոցից, մինչև հին Երևանի տրանսպորտը՝ տրամվայներն ու մարդաշատ ավտոբուսները:

Շնորհանդեսի ժամանակ հեղինակը խոստովանեց, որ թեև ճարտարապետ է, բայց մեծ   ցանկություն  է ունեցել թղթին  հանձնելու արդեն անցյալ դարձած իր վառ հուշերը:

Yerevan22

Այսօր շատ բան է փոխվել քաղաքում և քիչ են այն մարդիկ, ովքեր դեռ հիշում են հին Երևանը: Հրատարակված երկու  գրքերն էլ, ըստ էության, մեր մայրաքաղաքի վավերագրերն են:

Արև Մախսուդյան

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register