ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՄԱՔՐՈւՄ ԵՆ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԸ

4

Երբ քո տուն հյուր էր են գալիս, նշում, ուրախանում, հետո գնում են, հաջորդ առավոտ դու չես թողնում տունդ անմխիթար վիճակում. մաքրում ես, սրբում, փայլեցնում: Մեր քաղաքն էլ մեր տունն է:

Մայիսի 3-ին Երևանում և Հանրապետության մարզերում բողոքի որևէ հանրային ակցիաներ չեն սպասվում: Այս առիթով մի շարք քաղաքացիներ իրենց նախաձեռնությամբ վաղ առավոտից սկսել են մաքրել Հանրապետության հրապարակը, որտեղ անցած օրերին բազմահազարանոց ցույցեր էին ընթանում:

Հոգատար քաղաքացիների նմանատիպ նախաձեռնությունները նաև կարծրատիպեր են կոտրում. աղջիկները և տղաները կողք-կողքի ավլում են, մաքրում խոտերի արանքներում մնացած ծխախոտների քնթուկները: Առավոտյան 9:30-ից Հանրապետության հրապարակում մաքրություն էին սկսել միմյանց անծանոթ, բայց արագորեն մտերմացած երիտասարդներ:

Մեր կարճատև այցի ժամանակ մաքրություն էին անում Հայ-ռուսական սլավոնական համալսարանի ուսանող Սիրանուշը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի երրորդ կուրսի ուսանող Մարտունը, ԵՊՀ ուսանողներ Արաքսյան, Արևիկը, և համանուն ընկերուհին, Բրյուսովի ուսանող Լաուրան,  դպրոցականներ Անահիտը և Սպարտակը և այլոք:

3

2

6

7

1

Գարեգին Ալեքսանյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register