ԵՐԵԽԱՆԵՐՆՆ ԸՆԴԴԵՄ ԾԽԱԽՈՏԻ

1

Մայիսի 31-ը Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրն է: Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (WHO) տվյալներով ամեն տարի շնչառական խնդիրների պատճառով մոտ 570 000 երեխա է մահանում: Մահվան պատճառներից են` թոքաբորբը, օդի աղտոտվածության ու ծխախոտի երկրորդային ծխի պատճառով առաջացած հիվանդությունները:

Այսօր Երևանում՝ Շարլ Ազնավուրի հրապարակում, ժամը 18:00-ին տեղի կունենա «Մաքուր օդ» մանկական նկարչական միջոցառումը՝ Ծխախոտի դեմ պայքարի միջազգային օրվա շրջանակներում: Բոլոր բալիկները և նրանց ծնողներին կարող են գալ Շառլ Ազնավուրի հրապարակ, որտեղ կլինեն խաղավարներ, շատ պղպջակներ, փուչիկներ և մեծ կտավ, որի վրա երեխաները կնկարեն իրենց սիրելի Հայաստանն առանց ծխախոտի:

Եկեք միասին վերացնենք երեխաների առողջության համար այդքան վնասակար ծխախոտի երկրորդային ծուխը:

Միջոցառման կազմակերպիչ ՝ ԱԿԱԴԵՄԻԿՈՍ Ս. ԱՎԴԱԼԲԵԿՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ և «Եղիր Տեղեկացված» ՀԿ

Աջակից՝Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության (ԱՀԿ) հայաստանյան գրասենյակ։

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register