ԵՐԵԽԱՆ ՊԵՏՔ Է ԻՄԱՆԱ ՀՐԴԵՀԻՑ ՓՐԿՎԵԼՈւ ԱՅՍ 3 ԿԱՆՈՆԸ

3

Հայտնվելով էքստերմալ իրավիճակում՝ մարդկանց  մեծ մասը խուճապի  է մատնվում ու կորցնում կյանքը փրկելու թանկարժեք րոպեները: Մինչդեռ  պետք է ստեղծված իրավիճակից հնարավորինս արագ  դուրս գալու ելք որոնել: Արտակարգ իրավիճակների ժամանակ  մարդկանց  կողմից դրսևորելիք վարքագծին  վերաբերող դասընթացներին  հաճախ  թերահավատությամբ  են վերաբերվում: Տեղեկացված լինելը,սակայն, կարող է փրկել ոչ միայն ձեր, այլև ձեր մտերիմների կյանքը:Երեխաների  անվտանգության  «Стоп   Угроза» խորհրդատվական  կենտրոնը Կեմերովոյի  հրդեհից  հետո հրապարակել  է  խորհուրդներ, որոնց  պետք է իրազեկ լինի ցանկացած ծնող:

  1. Բերանը փակեք խոնավ կտորով

Հրդեհի ժամանակ մարդկանց մեծ մասը մահանում է ծխից: Այդ ռիսկը նվազեցնելու համար պետք է արագ խոնավեցնել որևէ կտոր՝ թաշկինակ, շապիկ, տաբատ, շրջազգեստ ու  դրանով փակել քիթն ու բերանը: Եթե ձեռքի տակ ջուր չկա, բացատրեք երեխային, որ կարելի է միզել թաշկինակի կամ հագուստի ցանկացած պարագայի վրա և դրանով փակել բերանը: Բացատրեք, որ կյանքն ավելի թանկ է, իսկ էքստրեմալ իրավիճակում ամենակարևորը՝ ողջ մնալն է: Հարկավ, շատերը սա ամոթալի կհամարեն, շատ երեխաներ չեն  համաձայնի գնալ նման քայլի, բայց եթե երեխաների հետ նախապես  համապատասխան աշխատանք տարվի, բացատրվի քայլի նշանակությունը, ապա այս խորհուրդը թերևս ընկալման արժանանա:

  1. Երեխաներին սովորեցրեք «Գտիր ելքը» խաղը

Դուք նույնպես սովորեք: Մենք երբեք չենք մտածում, թե հրդեհի ժամանակ ինչպես  պետք է լքել շենքը: Երբեք: Բայց դա կարելի է անել արագ և ուրախ, եթե արդեն կա ձևավորված սովորություն և քայլերի տրամաբանական շարունակություն : Սովորեցնելով երեխային, Դուք նույնպես կսկսեք ուշադրություն դարձնել դրա վրա: Այդ նպատակով 2-3  շաբաթ ցանկացած շինություն  այցելելիս, մտածեք,թե որ ճանապարհով կլքեիք շենքը հրդեհի բռնկման  ժամանակ: Ճիշտ ճանապարհը գտնելու համար կարելի է խոսել շենքի աշխատակիցների հետ:

  1. Փրկության ելք՝ խուճապահար հանրությունից

Այս պարագայում ձեռնարկվելիք երեք քայլ գոյություն ունի՝

ա) քայլեք միայն՝ շարժման ուղղությամբ, աշխատեք հետ  չընկնել, եթե անգամ հարազատներն են մնացել հետևում: Շենքից դուրս գալուց հետո դուք կհանդիպեք նրանց,

բ ) քայլեք առաջ՝ ձեռքերը կրծքին խաչած, արմունկներն առաջ պարզած և ձեռքերն ուսերին դրած: Ճզմվելու  վտանգի դեպքում՝ սա  Ձեզ կօգնի հանգիստ շնչել,

գ) եթե արդեն ընկել եք,ապա  ոչ մի «խմբային» մոտեցում  ձեզ անհրաժեշտ  չէ, Դուք ունեք ընդամենը 3 վայրկյան ժամանակ՝ արագ ոտքի կանգնելու և ճանապարհն անցնելու համար: Դրա համար բռնվեք ցանկացած մեկի ոտքից,  ջինսից,  հագուստից և սողալով փորձեք վեր բարձրանալ: Հիշեք, որ« ծառ- մարդը»  Ձեր քաշքշոցից չի ուրախանա, հնարավոր է անգամ, որ նա Ձեր գլխին տա: Բայց  այդ ընթացքում Ձեզ կհաջողվի ոտքի  կագնել ու դուրս պրծնել վտանգավոր իրավիճակից:

Հիշատակված քայլերը փորձարկեք տանը: 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register