«ԷՐԵԲՈւՆԻ-ԵՐԵՎԱՆ 2799» ՄԻՋՈՑԱՌՈւՄՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈւՅՑԸ

1

Երևանի հիմնադրման օրվան նվիրված միջոցառումներն այս տարի մեկնարկելու են  հոկտեմբերի 14-ին՝ «Երևան, սիրո քաղաք» կարգախոսի ներքո: Ողջ օրվա ընթացքում մայրաքաղաքում լինելու են տարատեսակ համերգներ, ցուցահանդեսներ, մարզական և պարային միջոցառումներ:«Էրեբունի-Երևան 2799»-ի կապակցությամբ կազմակերպվող բոլոր միջոցառումներին դժվար թե կարողանաք ներկա լինել: Իսկ այ, ստորև ներկայացվող հետաքրքրաշարժ միջոցառումների ժամանակացույցը Ձեզ կողմնորոշման հնարավորություն կընձեռի: Տոնական օրվա ժամանակացույցը՝

08:30 -09:00-ը՝  ջրցան մեքենաների շքերթ Երևանի փողոցներով,

11:30 -17:00-ը` «ԵրևանԱՐՏ». «Մեկ կտավ Երևանիս» – Մարտիրոս Սարյանի պուրակ,

12:00 -20:00-ը` «Երևանը գեղանկարներում» ցուցահանդեսի բացում – Երևանի քաղաքապետարանի ճեմասրահ,

12:00 -19:00-ը` «Հին ու նոր Երևան» ցուցահանդես – «Հանրապետության» հրապարակի մետրոյի հարակից պուրակ,

12:30 -13:30-ը` «Սիրում եմ քեզ, Երևան» կավճանկարչություն – «Ռուսաստանի հրապարակ»՝ Երևանի քաղաքապետարանի դիմաց,

13:00 -18:00-ը` Մանկական տոնական ծրագրեր – Մանկական զբոսայգի,

13:00 -18:30-ը` «Մարզական Երևան» ցուցադրական ելույթներ – «Ազատության» հրապարակ,

14:00 -19:00-ը` «Ես և Երևանս» մանկապատանեկան տոնական համերգ -«Հանրապետության» հրապարակի մետրոյի հարակից պուրակ,

15:00 -18:00-ը` «Խելացի Երևան» նորարարական ցուցահանդես – Կասկադ համալիր,

14:00 -20:00-ը` Ազգային երգ ու պարի հարթակ – Հյուսիսային պողոտա,

14:30 -15:30-ը` «Իմ սերը քեզ, Երևան» փողային նվագախմբերի տոնական քայլերթ («Ազատության» հրապարակ, Հյուսիսային պողոտա, «Հանրապետության» հրապարակ)

14:30 -22:30-ը` «Սիրով՝ Երևանիս» երիտասարդական ֆլեշմոբեր(Փոքր Կենտրոն)

15:30 -17:00-ը` Օդագնացության միջազգային փառատոնի բացում – «Հանրապետության» հրապարակ,

16:00 -18:00-ը` «Լսիր Երևանը» ուսանողական հարթակ – Կոմիտասի պուրակ, Կոնսերվատորիայի հարակից այգի,

16:00 -19:00-ը` Ժողովրդական արվեստի, ազգային խաղերի, տարազի, խոհանոցի տոնահանդես – Էրեբունի փողոց,

16:00 -20:00-ը` «Զգա Երևանը» լուսանկարչական տաղավարներ – Կարապի լիճ, Հյուսիսային պողոտա,

16:30 -18:30-ը` Երևանի շախմատի դպրոցների սաների առաջնություն – «Ազատության» հրապարակի շրջագծի ճեմուղի,

17:30 -18:30-ը` Տոնական հեծանվավազք – Արգիշտիի փողոց, Իտալիայի փողոց, «Հանրապետության» հրապարակ, Ամիրյան փողոց, Մ. Մաշտոցի պողոտա, Մատենադարան,

18:00 -20:00-ը` «Սիրո Երևանը» ջազի երեկո – Շառլ Ազնավուրի հրապարակ,

18:30 -24:00-ը` «Գրքի գիշեր» տոնահանդես – Միսաք Մանուշյանի պուրակ,

18:30 -20:00-ը` Դասական երաժշտության համերգ – Կոմիտասի պուրակ, Կոնսերվատորիայի հարակից այգի,

19:00 -22:00-ը` «Արևային Երևան» համերգ – «Էրեբունի» արգելոց-թանգարանի հրապարակ,

19:30 -22:00-ը` Ռոք համերգ – «Ազատության» հրապարակ,

20:00 -22:00-ը` «Երևան՝ սիրո քաղաք» տոնական համերգ – Կասկադ համալիր,

20:00 -22:30-ը` «Տես Երևանը» տեսահոլովակների ցուցադրում – Կարապի լիճ,

22:00 -23:30-ը` Երիտասարդական դիսկոտեկ – «Ազատության» հրապարակ,

22:00 -ը` Տոնական հրավառություն:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register