ԵՌԱՏՈՆԻ 3 ԽՈՐՀՈւՐԴԸ

eraton

Արդեն 24-րդ մայիսի 9-ն է, որ հայերիս համար որպես Եռատոն է նշվում: 24 տարի առաջ այս օրը ազատ Արցախը ստեղծեց իր բանակը և ազատագրվեց բերդաքաղաք Շուշին: 71 տարի առաջ էլ հաղթանակով պսակվեց Հայրենական մեծ պատերազմը՝ շնորհիվ խորհրդային ժողովուրդների, այդ թվում և հայերիս:

Սակայն ինչպես այլ տոները մայիսի 9-ը ևս ունի իր խորհուրդը: Եվ այսպես, որոնք են եռատոնի երեք խորհուրդները.

Իսկական հաղթանակը այն է, որբ պատերազմն ավարտվում է խաղաղությամբ, ոչ թե հրադադարով: Արցախյան ազատագրումից ի վեր արդեն մեկ սերունդ է ծնվել ու մեծացել ոչ պատերազմ, ոչ խաղաղություն միջավայրում: Ամեն օր սահմանին կանգնած զինվորները պատրաստ են պատերազմի վերսկսմանը, իսկ նրանց ծնողները՝ գույժի: Հրադադարի կնքումից ի վեր չի եղել և ոչ մի օր, որ հակառակորդը չխախտի այն. զոհեր, վիրավորներ, ավերածություներ:

Ո՛վ հայ ժողովուրդ, քո միակ փրկությունը քո միասնական ուժի մեջ է: Չարենցյան այս տողերը երբեք չեն կորցնում իրենց արդիականությունը: Չորս օր տևած ապրիլյան պատերազմը դրա վառ վկայությունն է: Միայն միասնականությամբ հայ ժողովուրդը կարող է վաստակել իր ինքնորոշման իրավունքը, խաղաղ երկինքը, ազատությունն ու անկախությունը: Իսկ այդ միասնականության քվինտէսենցիան հենց բանակն է, որտեղ ամեն մի հայ օջախից մի զավակ, մի հայր, մի եղբայր է ծառայում: Բանակը միասնականության ծնունդ է և միասնականություն ծնող ուժ:

Հայի հույսը միայն հայն է: Օտարամոլությունը հիվանդություն է, որն ունի համախտանիշներ և ունի բուժման կուրս: Սկսած «Սասնա ծռերից» հայը գիտակցել է՝ մեր հողը ուժ ունի, որը մեզ դարձնում է անպարտ, իսկ թշնամուն՝ թուլացնում: Մեր հողի ուժը, սակայն, միայն հայը կարող է զգալ և միայն հայրենիքում: Օտարը կարող է մեզ ընկեր լինել, գործընկեր, դաշնակից, բայց ոչ ավելին: Օտարը կօգնի, շատ լավ, ոչ՝ պետք չէ սպասել օգնություն, պետք է ամեն ինչ անել սեփական ուժը կրկնապատկելու համար:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register