ԵՊՀ-ՈՒՄ ՆՈՐ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆ Է ՁԵւԱՎՈՐՎՈՒՄ

տաքս

Օրերս բուռն քննարկումների առարկա է դարձել Ռեստարտ-ՈւԽ հակամարտությունը: Երևանի պետական համալսարանի մի խումբ ուսանողների նախաձեռնությամբ ստեղծված <<ԵՊՀ Ռեստարտ>> շարժումը նպատակ ունի բարձրաձայնել և լուծել բուհերի առանցքային խնդիրները: Իսկ ահա ԵՊՀ ուսանողական խորհուրդը համալսարանում գործող ուսանողական մի կազմակերպություն է, որը սովորողների ինքնակառավարման, ընտրովի ներկայացուցչական մարմին է: ՈւԽ-ի նպատակներից է պաշտպանել ուսանողի շահերն ու իրավունքները, ապահովել նրա մասնակցությունը համալսարանի կառավարմանը, իրազեկել ուսանողին իր իրավունքների և պարտականությունների մասին, կազմակերպել ուսանողների ազատ ժամանցը և այլն:

Եվ ահա այս երկու ուսանողական կառույցները համաձայնության չեն գալիս. Ռեստարտը պահանջում է ՈւԽ-ի լուծարումը՝ պատճառաբանելով նրա ապօրինի գործունեությունը: Ասում են, որ ուսխորհրդականները  գումար են հավաքում ուսանողներից՝ յուրացնելով տարբեր հիմնադրամներից տրվող օգնությունները: Օգտվում են համալսարանի բյուջեից, որը 80 տոկոսով ձևավորվում է ուսանողների միջոցներով:

-ՈւԽ-ն քաղաքականացված կառույց է,- պնդում է Ռեստարտը,- փորձում է իր քաղաքական դիրքորոշումը փոխանցել նաև ուսանողներին:

Սակայն ուսխորհուրդը հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքներն ու փորձում հայտարարի գալ իրեն զրպարտողների հետ.

-Մենք ուսանողների տոնը ցանկանում ենք հայտարարել համերաշխության օր,- իր ելույթում նշում է ՈւԽ փոխնախագահ Դավիթ Մաթևոսյանը:

Այժմ կարծես կրքերը հանդարտ են, սակայն գալիք շաբաթը դեռ առջևում է…

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register