ԷՄՈՑԻՈՆԱԼ ԻՆՏԵԼԵԿՏԻ ԴԱՍԸՆԹԱՑ ԵՐԵՎԱՆՈւՄ

2

Sarajyan tranings ընկերությունն արդեն մոտ երեք տարի է, ինչ  զբաղվում է բիզնես թրեյնինգների, անձնային աճին վերաբերող դասընթացների կազմակերպմամբ, և հասցրել է սիրելի դառնալ «թրեյնինգասեր» մարդկանց շրջանակում՝ մատուցած հետաքրքիր ու չկրկնվող նյութերի շնորհիվ։
Այս անգամ ևս հետաքրքիր հանդիպում են կազմակերպել։ Սեպտեմբերի 28-ին լինելու է թրեյնինգ, որը կվարի շատ հայտնի ու սիրված Ռադիսլավ Գանդապասը, և կխոսի  էմոցիոնալ ինտելեկտի մասին։ Ինչու ընտրվեց հենց Գանդապասը և թե ինչ կարող է էմոցիոնալ ինտելեկտի թրեյնինգը տալ մասնակիցներին՝ պատմել է  Sarajyan tranings ընկերության հիմնադիր Լուսինե Վարդանյանը։

 -Լուսինե, ինչո՞ւ հենց Գանդապասը ընտրվեց, ի՞նչ ունի փոխանցելու հայ լսարանին, որ չունեն հայ թրեյներները կամ չգիտի հայ լսարանը։

Գանդապասի հետ պատմությունն ինձ մոտ ավելի էմոցիոնալ է այն առումով, որ նա է եղել այն մարդկանցից մեկը, ով ազդել է իմ աշխարհայացքի, գաղափարախոսության, ուղեղում սահմանված «կարգավորումների», որոշումների փոփոխման վրա։ Եվ այսօր, ես միակը չեմ այս հարցում, ծանոթացել եմ բազմաթիվ մարդկանց հետ, ում կյանքի փոփոխման դրդապատճառներից մեկը ևս եղել է Գանդապասը։

Նրա խարիզման, խոսքի մատուցումը թույլ է տալիս միտքը ճիշտ հասցնել նշանակետին՝ ուղեղի այն հատվածին, որին անգամ մենք չենք կարողանում հասնել և ամենակարևորը՝ ազդել մեզ վրա։  Եթե խոսենք, թե ի՞նչ է լսարանը ստանալու Գանդապասից, ինչը չունի հայ թրեյները, ապա թող մեր բոլոր թրեյներները ինձ ներեն, սակայն՝ ֊փորձի մասշտաբը, ֊ հռետորության, խոսելու ունակությունը, գիտելիքների խորությունը, մատուցման ունիկալությունը, լսարանի հետ շփվելու հմտություները լրիվ այլ է։

Մեզ մոտ գալիս են նաև հայ թրեյներներ, բոլորն էլ իրենց ոլորտում հայտնի են, սակայն նրանք էլ են գիտակցում, որ Երևանում չի կարելի ապահովվել այնքան մասշտաբ մեկ տարում, ինչքան նա ունի մեկ ամսում, շատ դեպքերում նաև մեկ օրում։ Շատերը նույնպես սկսել են օրինակելով նրան, լսելով նրան և ձգտելով լինել այդ մասշտաբի խոսնակ։ Իսկ եթե խոսենք  սպասվող՝ «Էմոցիոնալ ինտելեկտ»՝ EQ  թրեյնինգից, ապա կասեմ հետևյալը․  ապացուցված է, որ մարդկանց կենսամակարդակի բարձրացումն ուղիղ համեմատական է նրանց էմոցիոնալ ինտելեկտի ցուցանիշներին։ Կան բազմաթիվ փորձեր և ուսումնասիրություններ EQ-ի շուրջ, թե՛ ֆինանսական, թե՛ անձնային աճի ու ներդաշնակության միակ ամենակարևոր ցուցանիշը EQ-ն է։ Այն թույլ է տալիս ճիշտ և արդյունավետ որոշումներ կայացնել կյանքի ցանկացած իրավիճակում՝ անգամ ամենահուզական կամ ամենանյարդային։ Մենք դեռևս այսքան կարևոր թեմայով թրեյնինգ չէինք ունեցել։ Ղեկավարների մոտ EQ-ն 70%-ով է զարգացված, իսկ աշխատակիցների՝ 30%։ Հաջողության 80%-ը կախված է EQ-ից։ Եթե բացեմ միտքս, ապա շատ ծավալուն կլինի հարցազրույցը։ Կարող եմ խորհուրդ տալ նրա մասթեր֊կլասից մեկը , որտեղ նա շատ մատչելի է բացատրում, թե EQ-ն ինչ է։

 -Առհասարակ, թրեյնինգների «ինստիտուտին» ինչպե՞ս եք վերաբերվում, Դուք էլ լավ գիտեք, որ սովորաբար թրեյներներ են ներկայանում մարդիկ, որոնք, որպես այդպիսին, չունեն հմտություններ ու ուղղակի կրկնում են պարզ ճշմարտություններ՝ արդեն գումարի դիմաց։

Կան տարբեր տեսակի թրեյներներ։ Երբեք չես կարող ասել, թե որ թրեյներն ում համար ինչքանով է կրկնվում։ Բայց թրեյների գործը միտքը հանդիսատեսին հասցնելն է։ Կլինի բարդ թե պարզ միտք, միևնույնն է։ Եթե դու գնում ես թրեյնինգի, դա չի նշանակում որ դու անգրագետ ես։  Թրեյնինգի գնում են այն մարդիկ, ովքեր ուզում են իմանալ մաքսիմալ ինֆորմացիա անծանոթ թեմայից և մարդիկ, ովքեր գնում են նոր տեսանկյուն, փորձ և «ինսայթ» ստանալու՝ անգամ ծանոթ թեմայից։

Իսկ ինչո՞ւ են գումար վճարում դրա դիմաց, եթե այդ նույն բանը լսել են, չէ՞։ Գումարը վճարում են այն ժամանակի ու գիտելիքի դիմաց, ինչը թրեյները նրան տալիս է։ Որակյալ թրեյնինգը տարիների ուսումնասիրություններ և փորձարկումներից է կազմված,  դա մի քանի տասնյակ և հարյուրավոր կարդացած գրքեր են, և այլն․․․ Թրեյնինգը 1 օրում մաքսիմալ տեղեկատվություն ստանալու ամենալավ մեթոդն է։ Իսկ մեր հրավիրած թրեյներների փորձն ահռելի է։ Սովորաբար մեր թրեյնինգների մասնակիցների 90%֊-ը գոհ է լինում։

 -Քանի որ Ձեր ոլորտն է, հուշեք խնդրում եմ՝  ինչպես կարող է թրեյնինգների հաճախել սիրող մեկը գլխի ընկնել՝ որ մարդն է իսկապես մասնագետ, իսկ որ մեկն է ուղղակի ինքնահռչակ մեկը։ Ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնեն։ 

Յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինչ կոնտենտ լսի՝ Յութուբից վերցված անորակ թարգմանված, թե՞ կոնտենտ գեներցնող խոսնակի։ Սակայն,  խոսնակը լավն է, եթե փոխում է քեզ ու ազդեցություն ունի քո վրա։ Խոսնակի լավ ու վատը քո պաշարից է կախված։ Կա խոսնակ ուսանողի համար, կա խոսնակ գործարարի համար։  Առաջինը չի կարող ազդել երկրորդի լսարանի վրա, բայց երկրորդը ազդում է անգամ առաջինի վրա, լսարանի մասին էլ չասեմ։ Թրեյների որակը որոշում է նրան հետևող լսարանը։ Եթե դու թրեյներին չես սիրում, բայց նրան ավելի կայացած մարդիկ են հետևում, ապա սխալը փնտրի քո մեջ։  Համեստություն չեմ անի, ու կասեմ, որ հայկական շուկայում, թրեյնինգների որակի բարձրացման հարցում մենք մեծ ջանք ենք ներդրել։

 -Գանդապասի հանդիպումից ի՞նչ ակնկալիքներ ունեք, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս է անցնելու։

  –Ի՞նչ եք կարծում, մարդ, ով իր կյանքը փոխել է  շնորհիվ Գանդապասի, և այս բիզնեսը սկսել է նաև նրա համար, որ Գանդապասի հետ ուղիղ կապ ունենա և անձամբ ծանոթ լինի, ի՞նչ ակնկալիքներ ունի։ Կարծում եմ` կանցնի հրաշալի։ Նրան շատերն են սպասում, ոչ միայն մենք։ Պրոեկտի ընթացքում տեսանք, որ Գանդապասն, իրոք, Հայաստանում ամենաճանաչված և սիրված թրեյներն է։

 -Ի՞նչ ապագա պլաններ կան, ի՞նչ հետաքրքիր թրեյնինգներ են լինելու, գուցե նոր հյուրե՞ր ունենանք։

Այս տարի, նոյեմբերի 17-ին ունենալու ենք մարքեթինգի հրաշալի թրեյնինգ, ստանդարտից դուրս մոտեցմամբ։ Այս տարի չի լինելու շատերի կողմից արդեն սիրված Իգոր Մաննը։ Փոխարենը՝ Ռոման Տառասենկոն է լինելու, ով հրաշալի կոնտենտ կտա։

Սյունե Սևադա 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register