ԷԿՈՏԱՂԱՎԱՐ՝ ՀՅՈւՍԻՍԱՅԻՆ ՊՈՂԱՏԱՅՈւՄ

2

«Հայաստանում կա ավելի քան 3800 բուսատեսակ, որոնցից 144-ը աճում է միայն Հայաստանում», «Հայաստանի 4-7 %-ը կազմում է ջուրը»․ Հյուսիսային պողոտայի էկոտաղավարում փակցված պաստառներն են հուշում՝ հետաքրքրելով մարդկանց, որոնք հետաքրքրությամբ մոտենում ու ուսումնասիրում են տաղավարը։

1

Սեպտեմբերի 18-28-ը Հյուսիսային պողոտայում (ցայտաղբյուրների հարակից տարածքում) կգործի էկոտաղավար, որը հնարավորություն է տալիս տեսնելու, թե ինչ տեսք կունենա մեր կենցաղը՝ եթե  կիրառենք այսօրվա բնապահպանական միտումները: Երկաթե դեղին ձողերով և պաստառներով հավաքված շինության մեջ կարելի է տեսնել  վերաօգտագործված պլաստիկից պատրաստված կահույք, վերալիցքավորել բջջային հեռախոսն արևային վահանակից, իսկ տարածքում գտնվող մասնագետները սիրով կպատասխանեն հարցերին, նրանց օգնությամբ հետաքրքրվածները կարող են էկոպաստառներին ծանոթանալ, անցնել էկոգրագիտությունը ստուգող թեստ և հաջողելու դեպքում՝ նվերներ ստանալ։

5

Այսօր էկոտաղավարի բացման միջոցառմանը ներկա էր նաև ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողի, ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Դմիտրի Մարիասինը: Ճեպազրույցի ընթացքում  նախարարը և Դմիտրի Մարիասինը ներկայացրին արշավի շրջանակում նախատեսվող բնապահպանական միջոցառումները և շփվեցին լրագրողների հետ՝ առանձնահատուկ կարևորելով նման նախաձեռությունն ու խոստանալով, որ ՄԱԿ-ի հետ համագործակցությունը շարունակական կլինի։

3

Բացի Հյուսիսային պողոտայում կառուցած էկոտաղավարից լինելու են նաև ֆիլմերի ցուցադրություններ։ Երկիր մոլորակի ամենակարևոր խնդիրների մասին պատմող երեք ֆիլմերը հնարավոր կլինի դիտել «Թումո» կենտրոնում։ Այսօր՝ սեպտեմբերի 18-ին ցուցադրվելու է «Փրկել մոլորակը» ֆիլմը, որտեղ աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն շրջում է աշխարհով ու ներկայացնում բնապահպանական խնդիրները։  Ֆիլմի դիտումը ժամը 19:00-ին է, մուտքը՝ անվճար։

4

Սյունե Սևադա

Լուսանկարները՝ Սամվել Բերքիբեկյանի 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register