ՁՆԵՄԱՐԴՈւԿ 2018 ՓԱՌԱՏՈՆԸ՝ ՋԵՐՄՈւԿՈւՄ

3

Ջերմուկը հրավիրում է ձմեռային հանգստի սիրահարներին փետրվարի 17-18-ին մասնակցելու «Ձնեմարդուկ 2018՝ ձնե արվեստի փառատոն»-ին: Արդեն 6-րդ տարին անցկացվող փառատոնը Ջերմուկում համախմբում է Հայաստանի տարբեր համայնքներից ու արտերկրից այցելած հյուրերին ու զբոսաշրջիկներին:

1

Փառատոնի ընթացքում մասնակիցները նախապես հատկացված տարածքներում կպատրաստեն ձնե քանդակներ: Նրանք, ովքեր հեռու են քանդակելուց, կարող են իրենց փորձել սառցամագլցման ոլորտում՝ ակտիվացնել սրտի զարկերն ու մագլցել սառցակալած ժայռերի վրայով:
Փառատոնի ընթացքում նախատեսվում են՝

5

1. Սառցամագլցման սիրողական մարզումներ,
2. Slackline ցուցադրական պարապմունքներ,
3. Ձմեռային արշավի կազմակերպում,
4. Երեկոյան բացօդյա կրակներով պար:
Փետրվարի 18-ին փառատոնին նոր դրայվ կհաղորդեն հեծանվորդները: Այդ օրը նախատեսվում է
1. Հեծանվային Downhill ճոպանուղու վերևից,
2. Երգ, պարային ելույթներ,
3. «Մարզային գավաթ VIII» ձմեռային հեծանվային մրցաշար,
4. Ձմեռային խաղեր և այլն:

4

Հավերժ սառցակալած՝ Տաթևիկ Սարգսյան 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register