ՁՄԵՐՈւԿ. ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ԿԱՆԱՉ ԳՆԴԱԿ

dzmeruk

Ամառն առանց սառը և քաղցր ձմերուկի պատկերացնելն անհնար է։ Դդմազգիներին պատկանող այս բույս-միրգը մի ամբողջ պատմություն ունի: Գունեղ տեսքը և անմահական համն էլ ավելի են մեծացնում դրա պահանջարկը։ Ձմերուկը  հարուստ է վիտամին A-ով, որն անհրաժեշտ է աչքերի համար: Այն օգնում է բարելավել տեսողությունը և պաշտպանում է աչքերը տարբեր վարակներից: Օրական 100 գրամ ձմերուկը բավարար է աչքերն առողջ պահելու և սուր տեսողություն ունենալու համար:  Ձմերուկը В6 վիտամինի հիանալի աղբյուր է համարվում, որը կենսական նշանակություն ունի ուղեղի նորմալ գործունեության համար:

Ձմերուկը պարունակում է մեծ քանակությամբ լիկոպին, կարոտինոիդներ, որոնք հզոր հակաօքսիդանտներ են: Ձմերուկի կարմիր գույնը վկայում է լիկոպինի առկայության մասին, որն իջեցնում է քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը: Լիկոպինն օգնում է պաշտպանել մարդու մաշկն ուլտրամանուշակագույն ճառագայթներից, արևային այրվածքներից և մաշկի քաղցկեղից: Այն պարունակում է նաև տարբեր հանքանյութեր՝ հատկապես կալիում և մագնիում: Ձմերուկն իջեցնում է արյան ճնշումը և լավացնում անոթների անցանելիությունը: Արյան ճնշման իջեցմանը նպաստում է նաև այն, որ ձմերուկը օրգանիզմից դուրս է բերում աղերը:

Իհարկե, ձմերուկը հաճելի է ուտել և այն օգտակար է գրեթե բոլորի համար: Բայց ինչպես բոլոր դեպքերում, այնպես էլ այս դեպքում, այն հակացուցված է որոշակի հիվանդությունների ու առողջական խնդիրների դեպքում: Այն խորհուրդ չի տրվում դիաբետիկներին, երիկամներում քար ունեցողներին, պիելոնեֆրիտի, ենթաստամոքսային գեղձի բորբոքման դեպքում, ինչպես նաև  շագանակագեղձի հետ կապված խնդիրներ ունեցողներին:

իսկ գիտեք որ…

Հին Եգիպտոսում փարավոններին թաղելիս նրանց հետ էին դնում նաև ձմերուկներ, որպեսզի նրանք անդրշիրիմյան աշխարհ հասնելու ճանապարհին կարողանան իրենց քաղցը հագեցնել:

Եթե ուզում եք ստուգել, թե որքան է ձմերուկում նիտրատների պարունակությունը, դրա մի կտորը դրեք ջրով բաժակի մեջ. եթե ջուրը ներկվի կարմիր կամ վարդագույն, ուրեմն այդ ձմերուկը պետք չէ ուտել, քանի որ դրա մեջ նիտրատների պարունակությունը գերազանցում է նորման:

Կալիֆորնիայում կարելի հանդիպել այնպիսի մի երևույթի, որը կոչվում է ձմերուկի ձյուն  Անձրևը ունի ձմերուկին շատ նման համ և հոտ:

Փանոսյան Վիկտորյա

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register