Դուք հասնելու եք ձեր բոլոր երազանքներին

38128633_1535889919889481_9189379075808952320_o (1)

Դուք հասնելու եք ձեր բոլոր երազանքներին: Դուք քայլելու եք ձեր երազած քաղաքներով, բարձրանալու եք բոլոր գագաթները, որոնք նպատակադրել եք, աշխատելու եք այն ընկերություններում, որոնց աշխատանքով հիացել եք հեռվից… Դուք հանդիպելու եք նրան, ում մասին միշտ երազել եք, սիրելու եք այնպես՝ ինչպես նախկինում երբևէ չեք սիրել… Ձեզ սիրելու են այնպես, ինչպես միայն երազել կարելի էր… Եվ ձեր բոլոր երազանքներն իրականանալու են, որովհետև արժանի եք լինելու դրան:

Դուք ճանապարհ եք ընկնելու՝ իմանալով միայն ուր եք ուզում գնալ: Դուք չեք իմանալու՝ ինչպես կամ ինչով եք հասնելու, և թե ինչ է սպասվում ձեզ ճանապարհին… Ձեզ ասելու են, որ ճանապարհը ոչ մի տեղ էլ չի տանում, որ այն վտանգավոր է ու լի փորձություններով… Բայց Դուք ճանապարհ եք ընկնելու ու հասնելու եք այնտեղ, որտեղ ուզում եք, որովհետեւ ցանկացած ճանապարհ վաղ թե ուշ մեզ հասցնում է այնտեղ, որտեղ ուզում ենք լինել:

Տիգրանակերտ (1)

Դուք բարձրանալու եք բոլոր աստիճաններով, որոնց հանդիպելու եք ձեր ճանապարհին: Դուք բարձրանալու եք բոլոր աստիճաններով՝ ինչքան էլ վախենաք բարձրությունից, ինչքան էլ գետինը երերուն լինի… Ձեզ ասելու են, որ Դուք ընկնելու եք ու ջարդուփշուր լինեք, որ աստիճաններով միայն «վարպետներն» են բարձրանում… Բայց  ամեն աստիճանի հետ Դուք հաղթահարելու եք ձեր վախերն ու կանգնեք նոր բարձունքի վրա… Չէ՞ որ աստիճանները ստեղծվել են բարձունքներ նվաճելու համար, ուրեմն ինչու՞ բարձրացողը չպետք է լինեք հենց Դուք:

Դուք կանգնելու եք բարձունքում ու նայելու եք հեռվում եզրագծվող գետերին… Ու երազելու եք գետի ափին առավոտյան թեյ խմելու մասին… Ու գետերը փոխելու են իրենց հունը, որ իրականություն դարձնեն ձեր երազանքը, ու քամիները փչելու են ձեր ուզած արագությամբ, որ հնարավոորինս մեղմ խաղան ձեր մազերի հետ, ու երկինքները խառնվելու են իրար, որ ձեր երազանքները սահմաններ չճանաչեն, ինչպես ձեր միտքը…

Դուք երազելու եք, ու իրականություն են դառնալու ձեր բոլոր երազանքները…

Տաթեւիկ Սարգսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register