ԴԵՌԵՎՍ  ԱԶԱՏ 11 «ՀԱՐՍՆԱՑՈՒ»

valdes

Ամառային տրանսֆերային պատուհանը Եվրոպայում դեռևս բաց է: «Պատերազմական» վճռորոշ  գործողություններից առաջ՝ հավակնոտ ակումբները  շարունակում են հսկայական գումարներ ծախսել նոր ձեռբերումների համար: Օրինակ` վերջին թանկարժեք տրանսֆերներից է «Տոտենհեմի» և Անգլիայի հավաքականի ավագ Կայլ Ուոքերի տեղափոխությունը «Մանչեսթեր Սիթի»: Արաբական գումարներով սնվող ակումբի շնորհիվ Ուոքերը դարձրել է ֆուտբոլի պատմության ամենաթանկ պաշտպանը, որի համար վճարվել է 50 միլիոն ֆունտ ստեռլինգ: Ջորդան Փիքֆորդն ու Մայքլ Քինն էլ ընդհանուր՝ 60 միլիոն ֆունտի դիմաց տեղափոխվել են «Էվերտոն»: Խոստովանեք, որ այնքան էլ հանրածանոթ անուններ չեն: Մասնագետները նշում են, որ տրանսֆերային շուկայում գնաճը սարսափելի է: Այս պայմաններում էապես մեծանում է ակումբներից որևէ  մեկի հետ պայմանագիր չունեցող որակյալ ֆուտբոլիստների պահանջը: Առաջարկում ենք ծանոթանալ բրիտանական «Squawka» հանդեսի կողմից կազմված ազատ խաղացողի կարգավիճակ ունեցող ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականի կազմին:

 

Դարպասապահ – Վիկտոր Վալդես (վերջին ակումբը` «Միդլսբրո») – «Բարսելոնայի» 35-ամյա լեգենդար դարպասապահն անցած մրցաշրջանում անհաջողության մատնված «Միդլսբրոյի» եզակի լուսավոր կետերից էր: Հիշելով Էդվին վան դեր Սարին, կարելի է ենթադրել, որ Վալդեսը կարող է դեռ մի քանի տարի էլ բարձր մակարդակի խաղ ցուցադրել խաղադաշտում:

 

Եզրային պաշտպան – Բակարի Սանյա («Մանչեսթեր Սիթի») – Եզրային պաշտպանների մրցելույթից դժգոհ Պեպ Գվարդիոլան հրաժարվել է թե՛ Սանյայի, թե՛ «Ռոմա» տեղափոխված Ալեքսանդր Կոլարովի «ծառայություններից»: Ներկա պահին ազատ 34-ամյա Սանյան  կարող է 1-2 մրցաշրջան էլ օգտագար լինել ակումբներից  որևէ մեկին:

 

Կենտրոնական պաշտպան – Մարտին Կասերես («Սաութհեմփթոն») – Ուրուգվայցի 30-ամյա պաշտպանը վերջին երկու տարվա ընթացքում ընդամենը մի քանի անգամ է դիպել գնդակին: Նա ամբողջովին մնացել էր Վիրջիլ վան Դեյքի ստվերում:

 

Կենտրոնական պաշտպան – Չիքո Ֆլորես («Լեխվիյա») – Չնայած վերջին երեք տարիներին Կատարում հանդես գալուն, 29-ամյա իսպանացին կարող է ուժեղացնել թիմերից շատերի պաշտպանությունը:

 

Ձախ պաշպան – Բենուա Տրեմուլինա («Սևիլիա») – Ֆրանսիացի ֆուտբոլիստը վերականգնվել է վնասվածքից: Այժմ նա պատրաստ է վերահաստատել ամուր խաղացողի  երբեմնի կարգավիճակը:

 

Կենտրոնական կիսապաշտպան – Յան Կիրխոֆ («Սանդերլենդ») – Դեյվիդ Մոզեսի «Սանդերլենդը»  «չվեց» Չեմպիոնշիփ, իսկ 26-ամյա գերմանացու պայմանագիրն էլ ակումբի հետ ավարտվեց: Այժմ նա առաջարկների է սպասում:

 

Կենտրոնական  կիսապաշտպան – Ջո Լեդլի («Քրիստալ Փելաս») – Երեք տարի «Քրիստալ Փելասում» հանդես եկած կենտրոնական պաշտպանը կասկածից վեր է որ մնա լուսանցքում :

 

Աջ եզրային – Խեսուս Նավաս («Մանչեսթեր Սիթի») – Պեպ Գվարդիոլային չհետաքրքրող ևս մեկ խաղացող: Իհարկե, նա այլևս երիտասարդ չէ,բայց մեծ փորձ ունի և կարող է օգտակար լինել թիմերից որևէ մեկին:

GettyImages-599734008

Հարձակվողական ոճի կիսապաշտպան – Ուեսլի Սնեյդեր(«Գալաթասարայ») – Հոլանդիայի հավաքականի 33-ամյա կիսապաշտպանը նոր ակումբ է փնտրում: 4 տարի առաջ նա անակնկալ մատուցեց բոլորին` տեղափոխվելով Թուրքիա: Այն ժամանակ նա համարվում էր լավագույններից մեկն աշխարհում, իսկ այժմ կարող է լուրջ «խաղաքարտ» դառնալ ցանկցած ակումբի համար:

 

Ձախ եզրային – Ռաշիդ Գեզալ(«Լիոն») – Ալժիրի հավաքականի 25-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են անգլիական և իտալական ակումբները:

zlatan

Հարձակվող – Զլատան  Իբրահիմովիչ («Մանչեսթեր Յունայթեդ») – Ծնկի վնասվածքից ապաքինվող Զլատանն այժմ ազատ է: Շրջանառվող լուրերի համաձայն` 35-ամյա հարձակվողին  ձեռք բերելու ցանկություն են դրսևորում  ԱՄՆ-ում հանդես եկող ակումբները:

 

 

Գարեգին Ալեքսանյան

 

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register