ԴԵՊԻ  ՌՈՒՍԱՍՏԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ  ՍԿՍՎՈՒՄ  Է ԿՈՊԵՆՀԱԳԵՆԻՑ

5

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը պատրաստվում է աշխարհի առաջնության որակավորման փուլի մեկարկին:  Անդրանիկ հանդիպումը մեր հավաքականն անցկացնելու է սեպտեմբերի 4-ին՝ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում, Երևանի ժամանակով 20:00-ին: Սակայն մինչ Դանիայի հետ խաղը վաղը՝ օգոստոսի 31-ին, ժամը 21:15-ին, Հայաստանի ընտրանին ընկերական խաղում մրցելու է Չեխիայի հավաքականի հետ: Աշխարհի 2018 թվականի առաջնությունն անցկացվելու է Ռուսաստանում: Հայաստանի  հավաքականը ընդգրկված է որակավորման E խմբում: 1-ին կամ 2-րդ տեղի համար մեր հավաքականը պայքարելու  է  Ռումինիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի, Ղազախստանի և Դանիայի հավաքականների հետ: Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը՝ գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանի  ղեկավարությամբ, Չեխիայի և Դանիայի հետ խաղերին հրավիրել է 26 ֆուտբոլիստի:  Հավաքական է վերադարձել կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը, մինչդեռ հարձակվող Յուրա Մովսիսյանը, չնայած ԱՄՆ-ի առաջնությունում ցուցադրած արդյունավետ խաղին, կրկին չի հրավիրվել հավաքական: Ահա Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ընդլայնված կազմը.

Դարպասապահներ. Արսեն Բեգլարյան («Ալաշկերտ»), Անատոլի Այվազով («Շիրակ»), Գոռ

Մանուկյան («Փյունիկ»):

Պաշտպաններ. Գաել Անդոնյան («Օլիմպիկ» Մարսել, Ֆրանսիա), Հովհաննես

Համբարձումյան («Վարդար», Մակեդոնիա), Վարազդատ Հարոյան («Փադիդե», Իրան), Տարոն Ոսկանյան («Կարմիոտիսա», Կիպրոս), Լևոն Հայրապետյան («Փայքան», Իրան), Հրայր Մկոյան («Էսթեղլալ», Իրան), Արտակ Եդիգարյան («Ալաշկերտ»), Գևորգ Հովհաննիսյան («Շիրակ»):

Կիսապաշտպաններ. Հենրիխ Մխիթարյան («Մանչեսթեր Յունայթեդ», Անգլիա), Մարկոս

Պիզելի («Ալ Ֆուջեյրա», ԱՄԷ), Արաս Օզբիլիս («Բեշիքթաշ», Թուրքիա), Գոռ

Մալաքյան («Ստալ», Ուկրաինա), Կառլեն Մկրտչյան («Անժի», Ռուսաստան),  Դավիթ Մանոյան («Կարմիոտիսա», Կիպրոս), Գևորգ Ղազարյան («Մարիտիմու», Պորտուգալիա), Զավեն Բադոյան («Բանանց»), Դավիթ Հակոբյան («Շիրակ»), Պետրոս Ավետիսյան («Փյունիկ»):

Հարձակվողներ. Արթուր Սարկիսով («Մորդովիա», Ռուսաստան), Գեղամ Կադիմյան

(«Կարպատներ», Ուկրաինա), Դավիթ Արշակյան («Չիկագո Ֆայր», ԱՄՆ), Ռուսլան Կորյան («ԲՄԱ-Խաբարովսկ», Ռուսաստան), Վարդան Պողոսյան («Փյունիկ»):

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register