Աշխարհում երեխաների դաստիրակության խրթինության մասին

20180721_IRD001_0 (1)

Ճապոնիայում դժվար է խուսափել երիտասարդ աղջիկներին որպես սեռական օբյեկտ վերաբերվելու անհանգստացնող իրավիճակից: «Ռորիկոն»-ը, որը «Լոլիտայի կոմպլեքս»-ի հապավումն է, ամենուրեք է: Տոկիոյի Ակիհաբարա թաղամասում, որը հայտնի է իր պոպ սուբկուլտուրաների, մարդահասակ երեխաների մոդելների կարելի է հանդիպել, որոնք բացահայտորեն վաճառվում են: Ամենուր մեծ պոստերներ են, որոնց վրա պատկերված են մուլտիպլիկացիոն աղջիկներ՝ տարբեր դիրքերով և ներքնազգեստով:

«Ռորիկոն»-ը յոււրահատուկ ճապոնական ֆենոմեն է: Բայց ամբողջ աշխարհում երեխաներին կրքոտ դիրքերով ներկայացնելու հետ կապված անհանգստությունները շատանում են: Այս իրավիճակը առաջացնում է երկու ձև: Առաջինը ներառում է գովազդը, հեռուստահաղորդումները և ամսագրերը, որտեղ երեխաները՝ հատկապես աղջիկները, ներկայացված են որպես մեծահասակներ: Սա նաև ներառում է պարագաներ, որտեղ երեխաները փորձում են իրենց ավելի կրքոտ տեսք տալ՝ հագնելով կիպ շալվարներ, օգտագործելով դիմահարդարման միջոցներ և այլն: Երկրորդ անուղղակի ձևը գալիս է ինտերնետի միջոցով: Երեխաները հնարավորություն են ստանում տեսնել մեծահասակների համար նախատեսված նյութեր շատ ավելի վաղ տարիքում, քան «մինչինտերնետյան» երեխաները:

Ճապոնիան ուշացած, բայց քայլեր է ձեռնարկում: 2014 թվականին արգելվեց մանակական պորնոգրաֆիկ ֆիլմերի պահպանումը, սակայն միևնույնն է, այն դեռ անօրինական վաճառքի հանգույց է: Ճապոնիայում զարգացած, բայց միևնույն ժամանակ ակտիվ հետապնդվող ուղղություններից է դպրոցական տարիքի երեխաների հետ զբոսանքի դուրս գալը, հանդիպելը, երբ նրանք դպրոցական համազգեստով են (երբեն նաև մեծահասակներն են այդպես հանգնվում): Այս ուղղությունը կոչում են «ջոշի կոսեի», որը թարգմանաբար նշանակում է աշակերտուհի: Անցյալ տարի ոստիկանությունը կարողացել է մինչև 18 տարեկան երեխաների նման խմբավորում բացահայտել:

Ամբողջ զարգացած աշխարհը պայքարում է երեխաների գերսեքսուալիզացիայի դեմ: Կարևոր ենթադրություն է, որի մասին հաճախ չեն խոսում, դա համանման նկարների առատությունն է: Անգլիական դպրոցի ուսուցիչները ասում են, որ հաճախացել են նաև հավասարը հավասարին ոտնձգությունները: Միայն նախորդ տարի ոստիկանությունը մոտ 30 000 ահազանգ է ստացել, երբ մի երեխան սեռական ոտնձգության մեջ է մեղադրում մյուսին: Մեկ այլ զարգացած ուղղություն է «սեքսթինգ»-ը, երբ միմյանց անձնական բնույթի նկարներ են ուղարկում: Դա հաճախ վնասում է երեխաների հեղինակությանը, հատկապես երբ նման նկարը տարածվում է օնլայն հարթակում:

Բայց միևնույն ժամանակ վստահորեն դժվար է ասել, թե ինչն է պատճառը: Դեռ նոր ուսումնասիրություններ են հարկավոր: Նկատելի է ռիսկային պահվածքի նվազում: Հարցումների արդյուքնում պարզվել է, որ հարուստ աշխարհում մարդիկ ավելի երկար են սպասում առաջին սեռական հարաբերություններին: Մանկական հղիության քանակությունը նվազում է:

Վաղաժամ սեքսուալիզացիան որոշակի վնասներ է պարունակում: Առաջինը՝ մտավոր առողջության համար: Մասաչուսեթսի համալսարանի մանկական հոգեբան Շարոն Լամբը նկատել է, որ մանկահասակ աղջիկների մոտ ինքնագնահատականի կորուստ է նկատվում, երբ նրանց հանդեպ ուշադրությունը մեծանում է միայն կրքոտ պահվածքի դեպքում: Սա կարող է սնվելու հետ կապված խանգարումներ և հետագայում հարաբերությունների կարգավորման հետ կապված խանգարումներ առաջացնել: Տղաները նույնպես տառապում են: Այն ստերեոտիպը, թե տղաները անընդհատ սեքսի կարիք ունեն, ստիպում են իրենց նման վարքագիծ դրսևորել, որը երբեմն չի համապատասխանում իրականությանը:

Երկրորդ վնասը կապված է սեռական հարաբերությունների նկատմամբ սխալ պատկեացում առաջանալու հետ: Կարելի է ասել, որ երեխաների միմյանց հանդեպ ոտնձգությունները առաջացել են մեծահասակների համար նախատեսված ֆիլմերի դիտման պատճառով: Չկա ոչ մի ուսումնասիրություն, թե ինչպես է պորնոգրաֆիան ազդում մարդկանց վարքագծի վրա, չնայած տղաները հարցումների ժամանակ պատասխանել են, որ նման ֆիլմերը օգնել են որոշակի պատկերացում ստանալ, թե ինչ պետք է անել: Սա մատնանշում է երեխաների համար սեռական կրթության պակասը:

Երրորդ, նման զարգացումները նպաստում են պեդոֆիլիայի տարածմանը:

Այս վտանգեների պատճառով առաջացած խնդիրների լուծումների համար ջանքերը պետք է ընդունեն, որ ինտերնետային դարում հնարավոր է սահամանփակել սեռական բնույթի նյութերի դիտումները երեխաների կողմից, բայց բացառել հնարավոր չէ: Ավելի լավ է նրանց պատրաստել նրան, որ այնդ ախտանշանները, որ տեսնում են, ավելի մեծ խնդրի մի մասն են. թե ինչպես է հասարակությունը կանանց վերածում սեքսուալ օբյեկտների:

Նախորդ տասնամյակում վերոնշյալ խնդիրների զարգացման վերաբերյալ հետազոտություն է իրականացվել, որում կային նաև համապատասխան լուծումներ: Անգլիայում կիրառվեցին դրանցից մի քանիսը՝ որոշ ամսագրերի վաճառքը երեխաներից հեռու իրականացնելը, փողոցային պաստառների նկատմամաբ հսկողության խստացում, ինտերնետից օգտվելու համար ֆիլտրերի կիրառում, իսկ այս տարի նոր օրենք է ուժի մեջ մտնում, համաձայն որի պորնոգրաֆիկ կայքեր մուտքի ժամանակ պիտի հաստատվի, որ օգտատերը 18 տարեկան է:

Այլ երկրներ սկսեցին հետևել այս օրինակնին: Ֆրանսիայում արգելվեց մինչև 13 տարեկանների մասնակցությունը գեղեցկության մրցույթներին: Կուբայի բնակիչներից ոմանք անհանգստանում են մեծանալու կապակցությամբ միջոցառումների մոլուցքից, որոնց ժամանակ երեխաները նկարվում են տիկնիկի նման և կրքոտ:

Քննադատությունը հիմնականում ուղղված է աղջիկների դեմ, ոչ թե տղաների: Աղջիկներին ասում են չհագնել կարճ կիսաշրջազգեստեր, որպեսզի տղաներին և ուսուցիչներին չշեղեն, սակայն ոչինչ չի արվում տղաներին զիջողականություն սովորեցնելու համար:

Հարավային Աֆիկայում և Շվեդիայում արված հետազոտությունների արդյունքներում պարզվում է, որ երեխաները ավելի լավ են վերաբերում սեքսուալ բնույթի գովազդներին, քան մեծահասակները կարող են պակերացնել: Երեխաները բավականին բարդ սպառողներ են, բայց նրանց պետք է ուղորդել: Շատ քիչ բան է արվում, որպեսզի երեխաների մոտ առաջանա կայունություն շրջապատի գայթակղությունների հանդեպ:

Եթե ծնողները և ուսուցիչները մի քիչ ավելի անկեղծ լինեին սեքսի վերաբերյալ, ապա երեխաները ավելի ազատ կխոսեին իրենց անհանագստացնող թեմաների շուրջ: Ըստ հետազոտության, ծնողների մեծամասնությունը ուշադրություն չի դարձնում, թե ինչպես են իրենց երեխաները ցանկանում ժամանակից շուտ մեծանալ:

Բրիտանիայի Կրթության բաժինը թարմացնում է սեռական հարաբերությունների և հարաբերությունների մասին ուղեցույցը, որպեսզի ներառի ժամանակակից սպառնալիքները տարբեր տարիքի երեխաների համար: Միևնույն ժամանակ շատ երկրներում թեմայի վերաբերյալ տարրական կրթության բացակայություն է նկատվում: Վտանգ կա շատ ծայրահեղ գաղափարների մեջ նույնպես, երբ բացառում են թեմայի վերաբերյալ ցանկացած տեղեկություն, որպեսզի երեխաներին «մաքուր» պահվի:

Ավելի լավ է ընդունել, որ երեխաները պիտի մեծանան, բացահայտեն իրենց ցանկությունները: Նրանց պիտի ուղորդել և տրամադրել տեղեկություն օնլայն վտանգեների, կոնտարցեպցիայի միջոցների մասին, որպեսզի նրանք ունենան ուժ իմանալու, թե ինչ են ուզում, իսկ ինչ չեն ուզում:

Նիդերլանդների, Դանիայի նման երկրները ավելի մոտ են այս առողջ մոտեցմանը: Նրանք երեխաներին տրամադրում են իրենց մասին ամեն ինֆրոմացիա: Ըստ գիտնականների, հենց այդ է պատճառը, որ այս երկրներում վերոնշյալ անիկայի իրավիճակը չկա: Իհարկե կան մի շարք պետական կարգավորումներ, օրինակ Շվեդիայում արգելված է ցանկացած գովազդ, որի թիրախը մինչ 12 տարեկան երեխաներն են:

Թարգմանությունը՝ Տիգրանուհի Գրիգորյանի

Նյութի աղբյուր՝ The Economist

 

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register