Դեն Բիլզերյանը Հայաստանում է․ հետաքրքիր փաստեր պոկերի աստղի մասին

FB_IMG_1535362747350-1024x804 (1)

Քանի օր է՝ սոցցանցերը ցնցվում ու ցնցվում են․ Դեն Բիլզերյանը Հայաստան է գալիս։ Ավագ սերնդին այս անունը դժվար թե ինչ-որ բան ասի, բայց այ երիտասարդներից շատերը գիտեն նրան։ Հատկապես Ինստագրամում   աղմուկ բարձրացնող լուսանկարներով ու տեսանյութերով հայտնի պոկերի աստղի ապրելակերպի նկատմամբ շատ երիտասարդներ անտարբեր չեն։ Դե, հետաքրքիր է, Դենը միշտ շրջապատված է  զենքերով, երեկույթներով, խմիչքներով ու թմրանյութերով, էկզոտիկ կենդանիներով ու  էքստրեմալ սպորտով, մի խոսքով՝ ապրում է կյանքով, որը դժվար է «առողջ ապրելակերպ» անվանել, և օրական ծախսում է այնքան գումար, որը մեր պես «շարքային մահկանացուները» դժվար թե պատկերացնեն։

Քանի որ Դենի նկատմամբ հետաքրքրությունը մեծ է, մենք որոշեցինք մի քանի հետաքրքիր փաստեր ներկայացնել նրա մասին։
Նախ, կարող եք դիտել նրա ժամանումը Հայաստան, ներկա են եղել մեր գործընկեր լրատվականները՝

Դենի կյանքով ապրելու համար պետք է  երկաթե առողջություն ունենալ՝ կթվա շատերին։ Իսկապես, շատ հաճախ է մասնակցում երեկույթների, շատ թռիչքներ է ունենում, և այլն։ Բայց արի ու տես, որ Դենը հասցրել է քսանհինգ տարեկանում երկու սրտի կաթված տանել՝ այն էլ քսանչորս ժամվա ընթացքում։ Առհասարակ, ապրելու իր լոզունգն ունի՝ «ապրիր շքեղ՝ ապրիր կարճ»։ Որքանով է սա ապրելու գիտակից տարբերակ՝ դժվար է ասել, սակայն Դենը հավատարմորեն հետևում է սրան։ Թե ինչպես է երկու կաթված տարած սիրտը դիմանում նրա բոլոր «հնարքներին»՝ դժվար է բացատրել։ Հավանաբար բժշկությունը ևս անզոր կլինի պատասխան տալ։

8d32e3c7f192afe5b8ebe70b1af01820 (1) (1)

Ինչպես պոկերի աստղն է նշում, նա չորս-հինգ օրվա ընթացքում ծախսում է մոտ հարյուր հիսուն հազար դոլար։ Դե, եկեք փակենք մեր աչքերն ու պատկերացնենք՝ Դեն Բիլզերյանի, ասենք, տասը օրվա ծախսած գումարով քանի տուն ու մեքենա կգնեինք։

Իսկ առհասարակ, նրա կարողությունը գնահատվում է մոտ հարյուր միլիոն դոլար։ Չէ, ճիշտ կարդացիք, ոչ մի սխալ չկա, կրկնեմ սնահավատների համար՝ հարյուր միլիոն դոլար։ Նրա մոտ ստացվել է պոկերի միջոցով իսկապես մեծ գումարներ վաստակել, բայց ի սկզբանե իհարքե օգտվել է նաև իր հոր գումարներից, որոնք նա ժամանակին աշխատել ու կուտակել է։

Դենը ունի 1988 թվականի Gulfstream IV ինքնաթիռ՝ իհարկե կապիտալ վերանորոգված։ 2015 թվականին այդ ինքնաթիռն արժեր  երկուսուկես միլիոնից մինչև չորսուկես միլիոն դոլար։ Երբ Դենը որոշել է գլուխ գովել հոր մոտ, հայրն ասել է՝ ապրես որդիս, քո տարքում ես այդպիսի երեք ինքնաթիռ ունեի։

Դենը նաև հատուկ թուլություն ունի զենքերի նկատմամբ, և այդ թուլությունն այնքան ուժեղ է, որ նրան նույնիսկ դպրոցից են հեռացրել՝ զենքերի պատճառով։ Դե, կարծում եմ որովհետև նորմալ չէ, երբ աշակերտը դասի է գալիս M16-ով։

Դենի բախտը միշտ չէ, որ բերել է խաղի մեջ։ Օրինակ, մի անգամ, մի գիշերվա ընթացքում նա տանուլ է տվել երեք միլիոն վեց հարյուր հազար դոլար։ Եթե անկեղծ՝ վստահ չենք,  թե առանձնապես շատ է տխրել։

Դե իսկ Դենի հետ տեղի ունեցած ամենահայտնի պատմությունը պոռնոաստղին  տանիքից լողավազան նետելն է, ինչի արդյունքում պոռնոաստղը կոտրել է ոտքը, հետո էլ Դենին դատի տվել։

Հետաքրքիր է՝ ինչով կզբաղվի Դենը այս  օրերին։ Մնում է հիշեցնել, որ Դենի «դրախտային» կյանքին նայելիս չմոռանաք, որ աշխարհում այլ կարևոր, շատ ավելի կարևոր  դրույթներ էլ կան՝ հաճույքներից ու երեկույթներից բացի։

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register