ՑՈւՅՑԵՐԻ ԱՄԵՆԱՄԵԾ ԴՐՈՇԻ ՊԱՏՄՈւԹՅՈւՆԸ

2

Համաժողովրդական զարթոնքի այս օրերին , երբ ՀՀ քաղաքացիները մայրաքաղաք Երևանի փողոցներն ու հրապարակները պարուրում և բռնկվում են ազատության հրեղեն շնչով, աննկուն հաղթական մթնոլորտ է տարածում նաև ՀՀ քաղաքացիների մարզասեր, մեծամասամբ ֆուտբոլասեր զանգվածը` ի դեմս ֆուտբոլային ֆան-շարժումների ներկայացուցիչների: Նման գործունեությամբ են աչքի ընկնում ՀՀ-ում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջին ֆան-շարժման ՝ «Առաջին Հայկական Ճակատի» ՝ FAF-ի ներկայացուցիչները՝ ֆուտբոլային երկրպագման մշակույթի զինանոցի էլեմենտներով էլ ավելի գեղեցկացնելով ժողովրդական պայքարի տարաբնույթ դրսևորումները:

FAF-ականները իրենց քաղաքացիական ակտիվությամբ հատկապես նշանավորվեցին սույն թվականի ապրիլի 23-ին , երբ Հանրապետության հրապարակում ծնունդ առած հերթական բազմահազարանոց ինքնաբուխ ազգային հանրահավաքի ժամանակ ի տես ամբողջ աշխարհի հրապարակ դուրս բերեցին և ծածանեցին մինչ այժմ ՀՀ տարածքում առկա, ամենամեծ չափ ունեցող հայոց եռագույն դրոշը ՝ «Անսպառ հավատ, անմնացորդ նվիրում» FAF-ական կարգախոսի մակագրությամբ:

1

FAF-ի այս ահռելի չափերի ՝ 100,0 մ. երկարությամբ և 10,0 մ. լայնությամբ դրոշը հայ ֆուտբոլի ֆանատների կողմից իրագործվել է դեռևս 2013 թվականի սեպտեմբերի 12-ին Երևանում կայանալիք ֆուտբոլի ԱԱ-2014-ի նախընտրական փուլի Հայաստան – Բուլղարիա հանդիպման կապակցությամբ: Այդ ժամանակ հայ ֆանատները իրենց առաջ նպատակ էին դրել մեկ միասնական եռագույնով ծածկել Վ.Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի ֆանատական ողջ սեկցիան՝ հարավային տրիբունայի կեսը ամբողջությամբ:

Դրոշի նորամուտը կայացավ նախատեսված օրը և այն դարձավ հաղթական հայ երկրպագուների, ֆուտբոլիստների և ամբողջ հայ ազգի համար, մեր ֆուտբոլիստները այդ օրը հաղթանակ տոնեցին բուլղարների հանդեպ 2:1 հաշվով:

FAF-ի մեծ եռագույնը հազվադեպ է դուրս գալիս շարժման պահեստի տարածքից , այն դուրս են բերում միայն շատ կարևոր միջոցառումների կապակցությամբ: Դրոշը բաց վիճակով պարզապես քայլերթով տեղից տեղ տեղափոխելու համար անհրաժեշտ է նվազագույնը երկու հարյուրից ավելի մարդ: FAF-ի մեծ եռագույնի երկրորդ հանդեսը Երևանի հրապարակներում և փողոցներում կայացավ 2017 թվ-ի հուլիսի 5-ին ՀՀ պետական խորհրդանիշների և սահմանադրության օրվա կապակցությամբ կազմակերպված տոնական քայլերթի ժամանակ:

3

Եվ ահա ապրիլի 23-ին կրկին եռագույն մեծ հսկան հայտնվեց հարյուրավոր ՀՀ քաղաքցիների ձեռքերին և իր երրորդ՝ այս անգամ արդեն շատ ավելի կարևոր առաքելությունը կատարեց՝ դառնալով համաժողովրդկան վերածննդի , համերաշխության և միասնականության վեհ խորհրդանիշ:

Էդգար Պետրոսյան

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register