ՉԱՐԻ ԽԱՓԱՆ ՉՈՐ ՉԻՐ

ԿԵՆԴԱՆԻՆԵՐ

Չորացրած մրգերի օգտագործման մասին առաջին հիշատակությունները գտնվել են դեռևս Միջագետքում և թվագրվում են Ք.ա. 1700 թվականով: Համաձայն դրանց՝ հին փյունիկեցիները և եգիպտացիները, ովքեր ժամանակի ամենահմուտ վաճառականներն էին, նախաձեռնել էին տարածել չորացրած մրգերն աշխարհով մեկ: Չորամրգերը շատ օգտակար են ճարպակալությամբ, երիկամային անբավարարությամբ տառապողներին և նույնիսկ` շաքարային դիաբետ ունեցողներին: Չորամրգերը հագեցած են մի շարք օգտակար նյութերով: Ծիրանաչիրն իսկական ,հանքե է` պարունակում է երկաթ, կալիում, կալցիում, ֆոսֆոր, կարոտին և այլն: Ծիրանաչիրը հարուստ է նաև մագնեզիումով, որն անփոխարինելի է հիպերտոնիայի և սակավարյունության դեպքում: Իսկ կալիումի պարունակության շնորհիվ, այն խիստ օգտակար է նրանց համար, ովքեր մտածում են իրենց սրտի ու անոթային համակարգի մասին: Սև սալորաչիրը հարուստ է այն խմբի նյութերով, որոնք կարգավորում են ածխաջրերի նյութափոխանակությունը: Շատ օգտակար է աղեստամոքսային տրակտի հիվանդություններ ունեցողներին: Մրգերը չորացնելու մի քանի եղանակներից (արևի տակ, չորանոցներում և քիմիական եղանակ) խորհուրդ է տրվում ընտրել առաջինը՝ արևի տակ չորացրած մրգերը: Այսպես համոզված կլինեք, որ դրանք քիմիական հավելումներ և արհեստական շաքար չեն պարունակում: Նաև խորհուրդ է տրվում գնելուց առաջ ուշադիր լինել, որպեսզի պիտակի վրա նշված լինի միայն մրգի անվանումը: Չորամրգերը հիանալի սնունդ են երկար ճանապարհորդողների և ուսանողների համար, քանի որ նրանք շատ էներգիայի կարիք ունեն:

Login

Welcome! Login in to your account

Remember me Lost your password?

Don't have account. Register

Lost Password

Register